Բաժիններ՝

Թուրքիայում կանանց սպանությունների թիվը տարեցտարի աճում է

Թուրքիայում կանանց դեմ բռնությունը տարեցտարի ավելի անմխիթար դրսևորումներ է ստանում։ Վերջին տարիներին այս երկրում կանանց սպանությունների թիվը շարունակաբար աճում է։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

2017թ․ Թուրքիայում սպանվել է 409 կին, 2018թ․՝ 440 կին, իսկ 2019-ի 8 ամսվա ընթացքում սպանված կանանց թիվը հասել է 270-ի։

Նրանց մեծ մասը սպանվել է միայն այն պատճառով, որ ցանկացել է բաժանվել զուգընկերոջից, կամ չի ցանկացել հաշտվել նախկին զուգընկերոջ հետ։ Սպանությունների պատճառների թվում են նաև որևէ տղամարդու ընկերության առաջարկը մերժելը կամ սեփական կյանքի համար ինքնուրույն որոշումներ կայացնելու ցանկությունը։

Չնայած այս վիճակագրությանը՝ կանանց դեմ բռնություն կիրառող, նրանց սպանող անձինք մեծամասամբ մեղմ և անհամաչափ պատիժներ են ստանում, իսկ կանանց դեմ բռնության կանխարգելման համար բավարար միջոցներ չեն ձեռնարկվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս