Բաժիններ՝

Բուլղարիայում անտառային հրդեհներ են սկսվել շոգ եղանակի պատճառով

Շոգ եղանակը բազմաթիվ անտառային հրդեհներ է առաջացրել Բուլղարիայում, հրդեհային վտանգի արտակարգ ինդեքս է հայտարարվել երկրի հարավի, հյուսիսի եւ կենտրոնական մարզերի 15 շրջանում:

Առավել սաստիկ հրդեհ է գրանցվել օգոստոսի 29-ին Սլիվեն քաղաքի շրջանում, որտեղ կրակն իրական սպառնալիք է ստեղծել միանգամից երեք բնակավայրի համար: Հրդեհաշիջմանը մասնակցել են ուղղաթիռներ եւ բանակային ստորաբաժանումներ:

«Բացառիկ բարդ հրդեհ, որի տեղափակումը վիթխարի ջանքեր պահանջեց: Կրակը հաջողվեց կանգնեցնել բնակելի տներից բառացիորեն մի քանի մետրի վրա: Հրդեհի ճարակած տարածքը կազմել է ավելի քան 200 հեկտար»,- ճեպազրույցում հայտնել է հրշեջ պահպանության եւ բնակչության պաշտպանության ազգային ծառայության ղեկավար Նիկոլայ Նիկոլովը, իսկ ընդամենը երկրում արձանագրվել է բռնկման 80 նոր օջախ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս