Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան 3 մլն ֆունտ կհատկացնի Brexit-ից հետո ԵՄ-ի երկրներում բրիտանացիներին օգնելուն

Մեծ Բրիտանիայի կառավարությունը 3 միլիոն ֆունտ ստեռլինգ կտրամադրի բարեգործական կազմակերպություններին, որոնք կօգնեն այն բրիտանացիներին, ովքեր մշտապես բնակվում են ԵՄ-ի երկրներում, ձեւակերպելու կեցության վկայագիր եւ այլ փաստաթղթեր Brexit-ից հետո: Օգոստոսի 30-ին այդ մասին հայտնել է Միացյալ Թագավորության կառավարությունն իր պաշտոնական կայքում:

«Մեծ Բրիտանիան ԵՄ-ի կազմից դուրս կգա հոկտեմբերի 31-ին, եւ մենք ցանկանում ենք օգնել Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիության ամբողջ տարածքում բնակվող հպատակներին լիովին պատրաստ լինելու Brexit-ին,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը:- Այդ ֆինանսական հատկացումները կապահովեն մարդկանց օգնություն, որը նրանց հարկավոր կլինի՝ պաշտպանելու մշտական բնակության եւ պետական ծառայություններից օգտվելու հնարավորության իրենց իրավունքը»:

Նշենք, որ Եվրամիության երկրներում բնակվում է մեկ միլիոնից ավելի բրիտանացի: Ներկայում Մեծ Բրիտանիայի՝ որպես Եվրամիության անդամ երկրի հպատակները Միության պետություններում բնակության իրավունք ունեն առանց կեցության վկայագրի ձեւակերպման, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս