Եվրամիությունը հանդես է եկել ԳՀՀԾ-ի պահպանման և Հորմուզի նեղուցում ապաԷսկալացման օգտին
Եվրամիության (ԵՄ) երկրների արտաքին գործերի նախարարությունների (ԱԳՆ) ղեկավարները Հելսինկիում կայացած բանակցություններում հավանություն են տվել Իրանի հետ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) պահպանմանը, Հորմուզի նեղուցի շուրջն իրադրության ապաէսկալացման ջանքերին: Այդ մասին հայտնել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
Հելսկինկիում տեղի են ունեցել ԵՄ-ի երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարների ոչ ֆորմալ բանակացություններ, որոնց արդյունքները մամուլի ասուլիսում ամփոփել է Մոգերինին, հեռարձակումը կատարվել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) կայքում: Մոգերինիի խոսքով՝ Մերձավոր Արեւելքի իրադրության քննարկման շրջանակներում նախարարները արծարծել են, մասնավորապես, Սիրիայի իրադրությունը:
«Ընդհանուր հավանություն տրվեց ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ (Գեյր) Պեդերսենի աշխատանքին, սահմանադրական հանձնաժողովի ստեղծման ջանքերին, ինչպես նաեւ անհանգստություն հայտնվեց Իդլիբի իրադրության առթիվ»,- ասել է նա լրագրողներին: Բացի դրանից, Եվրամիության երկրները կրկին հանդես են եկել հաջակցություն «ԳՀՀԾ-ի ամբողջական կատարման եւ պահպանման»:
«ԵՄ-ն բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի այդ պայմանագիրը մնա ուժի մեջ»,- ասել է Մոգերինին: Նախարարները նաեւ արծարծել են Հորմուզի նեղուցի շուրջն ստեղծված իրադրությունը: Եվրամիության դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ «հիմնական ուղերձն այն է, որ անհրաժեշտ է խուսափել հետագա էսկալացիայից, հնարավորություններ գտնել երկոսության եւ տարածաշրջանում համագործացության համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: