Թուրքիան արտահանման և ներմուծման ծավալների անկում է ունի

2019թ․ երկրորդ քառորդում Թուրքիայից արտահանվող և ներմուծվող ապրանքների ծավալները նվազել են։ «Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության» (OECD) հրապարակած զեկույցի համաձայն՝ նշված ժամանակաընթացքում արտահանման ծավալները նվազել են 5, իսկ ներմուծման ծավալները՝ 6․4 տոկոսով։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Նման ցուցանիշով Թուրքիան «Մեծ քսանյակի» («G20») երկրների շարքում առաջին շարքերում է։

Ներմուծման ծավալներն ամենից շատ նվազել են Անգլիայում (-12.6 տոկոս), Սաուդյան Արաբիայում (-11.5 տոկոս) և Արգենտինայում (-6.4 տոկոս)։

Արտահանման ծավալների անկման առումով առաջին տեղում Ռուսաստանն է (-7.4 տոկոս), երկրորդ տեղում՝ Անգլիան (-7․1 տոկոս), երրորդում՝ Չինաստանը (-5․3 տոկոս)։

Ընդհանուր առմամբ «Մեծ քսանյակի» երկրներում տարվա երկրորդ քառորդում արտահանման ծավալները միջինում նվազել են 1․9 տոկոսով, ներմուծման ծավալները՝ 0․9 տոկոսով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031