Էրդողանը հոկտեմբերին այցելելու է Ադրբեջան
Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբեր ամսին այցելելու է Ադրբեջան:
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Դեսպանի խոսքով՝ Էրդողանի այցի նպատակը հոկտեմբերին Բաքվում կայանալիք Թյուրքական խորհրդի գագաթնաժողովին մասնակցելն է:
Նա հայտնել է նաև, որ այցի շրջանակներում մի շարք հարցեր են քննարկվելու: