«Պաշտոնական Թեհրանը միշտ էլ շատ հավասարակշռված մոտեցում է ցուցաբերել ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, և միշտ էլ ջանքեր է գործադրել, որպեսզի հակամարտությունը խաղաղ լուծում ստանա։ Իրանը դեմ է եղել պատերազմական գործողություններին»։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Մանիլայում ընթացող ԱՍԵԱՆ-ի համաժողովի շրջանակներում քննարկել են ՌԴ-ի եւ ԵՄ-ի հարաբերությունները, Սիրիայի եւ Ուկրաինայի իրադրությունը:
Բրիտանացիները երկարաժամկետ ծրագրերի գծով Եվրամիությանը վճարումներ կիրականացնեն նաեւ Միությունից Միացյալ Թագավորության դուրս գալուց հետո:
Թուրք հաքերները իրենց հանցավոր գործելաոճին համապատասխան շարունակում են գրոհել հայկական օնլայն տիրույթը:
Հունաստանի Կիթիրա կղզում երեք օր հրդեհ է մոլեգնում. այրվել է տարածքի մեկ երրորդ մասը, իրադրությունը դուրս է եկել վերահսկողությունից, կղզում արտակարգ դրություն է սահմանվել: Այդ մասին գրել է «Պրոտո տեմա» կայքը:
ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարար Լի Յոն Հոն մերժումով է պատասխանել Հարավային Կորեայի իր պաշտոնակից Կան Գյոն Հվայի առաջարկությանը՝ արձագանքել երկու երկրների հարաբերությունները կարգավորելու նախաձեռնությանը, տեղեկացնում է հղում անելով BBC-ին:
Շվեյցարացի դատախազ Կառլա դել Պոնտեն հայտարարել է Սիրիայում մարդու իրավունքների խախտումների հետաքննության ՄԱԿ-ի հանձնաժողովից իր հեռանալու մասին: Հանձնաժողովը, նրա խոսքով՝ «բացարձակապես ոչինչ չի անում», տեղեկացնում է BBC-ին:
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության եւ «Թալիբան» արմատական շարժման զինյալներն ավելի քան 50 մարդ են գնդակահարել Աֆղանստանի հյուսիսի Սարի Պուլ նահանգում:
Բաշկիրիայի Ուգուզեւո գյուղում փայտաշեն տանը բռնկած հրդեհի զոհ է դարձել ինը մարդ, այդ թվում՝ հինգ երեխա:
Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, թե չի փորձելու Ուկրաինա վերադառնալ անօրինակնորեն։
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին պլանավորում է նախարարների նոր կաբինետում պաշտոնների թեկնածուների ցուցակը ներկայացնել օգոստոսի 8-ին: Այդ մասին հայտնել է Tasnim գործակալությունը՝ հղում անելով Սեջլիսի (խորհրդարանի) նախագահող խորհրդի մամուլի քարտուղար Բեհրուզ Նեմաթիին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժ Ինը հեռախոսազրույցի ընթացքում Հյուսիսային Կորեան «աճող սպառնալիք են համարել աշխարհի մեծ մասի համար»:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ նախազգուշացրել է Ռուսաստանին ամերիկացի դիվանագետների արտաքսման կապակցությամբ պատասխան միջոցառումների մասին, Վաշինգտոնի այդ գործողությունների վերաբերյալ կհայտարարվի մինչեւ սեպտեմբերի 1-ը:
Ֆիննական «Componenta» ընկերությունը ֆինանսական խնդիրների պատճառով որոշել է հեռանալ Թուրքիայից: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Թուրքիայում գտնվող իր ներկայացուցչությունն ընկերությունը վաճառել է «Döktaş Metal»-ին՝ 1 եվրոյի դիմաց:
«Բնական է, խնդիրներ լինելու են, բայց ես չեմ կարծում, որ կոնկրետ Հայաստանին դա շատ է վերաբերում: Ո՛չ: Հայաստանի հետ կապված հարցեր կան, որոնց շուրջ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգներն ունեն նույն դիրքորոշումը, և ես չեմ կարծում, որ անտագոնիստական ինչ-որ խնդիրներ ծագեն»:
Աշխարհում կույր մարդկանց թիվը մինչեւ 2050 թվականը կավելանա եռակի: Այդ մասին ասված է հետազոտության մեջ, որը հրապարակված է Lancet Global Health բժշկական հանդեսում։
Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Թեհրանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել նախագահ Ռոհանիի հետ:
Քալիֆորնիայում ոստիկանները ձերբակալել են 12 անձանց, այդ թվում՝ հայերի, թմրանյութերի տարածման համար։
Ճապոնական Uniclo մակնիշն սկսել է հագուստի վաճառքի նոր ձեւաչափի թեստավորումը՝ առեւտրական ավտոմատների միջոցով:
«Հայաստանում քաղաքական գործիչները կույր չեն, նրանք նույնպես հասկանում են, որ այժմ աշխարհը նոր կոշտ փուլ է մտնում, որտեղ արդեն շատ դժվար է չեզոք մնալը»։
Վենետիկի իշխանությունները հայտարարել են «Հյուրերի վարքի 12 ոսկե կանոնների» կիրարկման մասին, որոնց խախտման համար զբոսաշրջիկներն ստիպված կլինեն վճարել 25-ից մինչեւ 500 եվրո:
Ադրբեջանի իշխանություններն, անտեսելով ժողովրդավարության հաստատման վերաբերյալ միջազգային հանրության և կառույցների կոչերը, շարունակում են հետապնդել և ձերբակալությունների ու սպառնալիքների միջոցով լռեցնել այդ երկրում չնչին կենսունակություն ցուցաբերող այլախոհությունն ու ազատ խոսքի արտահայտումը:
ԱՄՆ վարչակազմը մտադիր է փոփոխություններ մտցնել այն հարցաթերթիկներում, որոնք լրացնում են օտար պետությունների քաղաքացիները՝ ամերիկյան վիզա ստանալու համար փաստաթղթեր ներկայացնելիս: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Անկախ սեզոնային գործոնների ազդեցությունից գործազրկության և սպառողական գների ինֆլյացիայի առումով Թուրքիան աշխարհում 6-րդ տեղն է զբաղեցրել: Թուրքական ընդդիմադիր «T24» կայքի համաձայն՝ նշյալ ցանկը ներկայացվել է ամերիկյան «Bloomberg» մեդիա ընկերության կողմից: Աշխարհի 65 երկրներում անցկացված ուսումնասիրությունների հիման վրա կազմված և տնտեսագետների շրջանում հաճախ «թշվառության ինդեքս» կոչվող այս ցանկում Թուրքիան վաստակել է 21.1 միավոր:
Վալենսիայի օրենսդիր ժողովը հեռացրել Է նահանգի արխիվի աշխատակցին, որը տասը տարի աշխատանքի չԷր ներկայանում, բայց աշխատավարձ Էր ստանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է La Sexta հեռուստաալիքը:
2006 թվականից Կառլես Ռեսիոն տարեկան ստանում Էր 50 հազար եվրո: Նա աշխատանքի Էր գալիս 7:00-ին եւ գալը նշում Էր Էլեկտրոնային համակարգում, կես ժամ անց հեռանում Էր հաստատությունից եւ վերադառնում 16:00-ին, որպեսզի նշում անի գնալու մասին: Նա ինքն ասում Է, որ «միշտ նույն բանն Էր անում. աշխատում Էր փաստաթղթերի հետ», իսկ դա, իր կարծիքով, սեւ աշխատանք Է:
«Աշխատանքից ազատ ժամանակ նա կոմիքսներ Էր նկարում: Իսկ 2005 թվականին արխիվում աշխատանքի տեղավորվելուց առաջ սեփական տունը պոռնկատուն Էր դարձրել գեյերի համար:
Ներկայում Կառլես Ռեսիոն հիվանդության թերթիկ Է վերցրել: Պատգամավորները պետք Է որոշեն՝ պատժի ինչ միջոցներ ձեռնարկել Կառլեսի անմիջական պետի՝ արխիվի տնօրեն Մարիա Խոսե Գիլի նկատմամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Վալենսիայի օրենսդիր ժողովը հեռացրել է նահանգի արխիվի աշխատակցին, որը տասը տարի աշխատանքի չէր ներկայանում, բայց աշխատավարձ էր ստանում: Այս մասին հայտնել է La Sexta հեռուստաալիքը:
Բելգիայի կառավարությունում «Հավասարության գծով պատասխանատու պետնախարար», արմատներով թուրք Զուհալ Դեմիրը քայլեր է ձեռնարկում Թուրքիայի քաղաքացիությունից հրաժարվելու ուղղությամբ:
«Ես տեղում եղել եմ, ծանոթացել եմ խնդրին: Այդ տարածքը ծովի ափին մոտ է գտնվում, տեղի իշխանությունները որոշել են ենթակառուցվածքներ ապահովել լողափին, հետևաբար այդ տարածքներում զուգարաններ են կառուցել»,-ասաց Արագած Ախոյանը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ժողովրդականության վարկանիշով միայն 3 տոկոսով է գերազանցում իր մրցակցին՝ լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինին: Այդ մասին վկայում են YouGov-ի հարցման տվյալները:
Պատերազմի սկզբնական շրջանում ճիշտ այսպես էր դրված Հայաստանի հարցը և Ռուսաստանի հասարակական և քաղաքական շրջանակները կոնկրետ ոչինչ չէին ասում: Միայն վերջին ժամանակաշրջանում Միլյուկովը` նոր, ավելի որոշակի բանաձև տվեց Հայաստանի հարցին: Հստակ է, որովհետև շատ պարզ բանաձև է: Նա մասնավորապես հայտարարել է. անհրաժեշտ է` ոչ թե ինքնավարություն, այլեւ միացում: Այս բանաձևը, չնայած իր պարզությանն ու որոշակիությանը, դեմ է հայերի` նունպես պարզ և որոշակի բանաձևին՝ Հայաստանի ինքավարությանը:
Եվրամիության երկրների մինչև 30 տարեկան աշխատանքային միգրանտները Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալուց հետո կարող են երկամյա բրիտանական վիզաներ ստանալ, որոնք նրանց Մեծ Բրիտանիայում ապրելու և աշխատելու իրավունք կտան: