Բաժիններ՝

Չավուշօղլուն խոսել է սիրիական Իդլիբի հարցի շուրջ զարգացումների մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, որը պաշտոնական այցով գտնվում է Նորվեգիայում, Սիրիայի թեմայով կարևոր հայտարարությամբ է հանդես եկել:

Այս մասին հայտնում է թուրքական «Հաբեր 7» լրատվամիջոցը:

Չավուշօղլուն նշել է, որ թուրքական զորքերը Սիրիայից դուրս կգան միայն այն դեպքում, երբ երկրում իրավիճակը հարթելուն ուղղված քաղաքական լուծում գտնվի:

Նա, անդրադառնալով Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբ շրջանում տեղի ունեցող իրադարձություններին, ընդգծել է, որ հարձակումների շարունակման դեպքում Իդլիբից փախստականների նոր ալիք է սկսվելու դեպի Եվրոպա:

Նախարարը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը Թուրքիային երաշխավորել է Սիրիայում գտնվող թուրքական զինված ուժերի դիտակետերի ուղղությամբ չհարձակվելու հարցում:

Սիրիական ուժերը օգոստոսի 19-ին ռմբակոծել են Իդլիբի շրջանի Հան Շեյհուն քաղաք տանող ճանապարհը, ինչի հետևանքով անհնար է դարձել Հան Շեյհունի թուրքական դիտակետեր լրացուցիչ ուժեր ուղարկել:

Վերջին օրերին Իդլիբի ուղղությամբ շարունակվել են հարձակումները, որոնց հետևանքով սպանվել է 15 և վիրավորվել՝ 30 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս