Բաժիններ՝

Մերկելը կայցելի Վարշավա՝ մասնակցելու Երկրորդ աշխարհամարտի սկսվելու տարելիցի արարողությանը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Վարշավա եւ այնտեղ կմասնակցի Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու 80-րդ տարելիցին նվիրված արարողությանը: Այդ մասին ԳԴՀ-ի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը հայտնել է օգոստոսի 30-ին Բեռլինում կայացած ճեպազրույցում:

«Կանցլերը կուղեւորվի Վարշավա, որպեսզի այնտեղ մասնակցի հիշատակի գլխավոր արարողությանը»,-ասել է նա: Զայբերտի խոսքով՝ վերմախտի ներխուժումը Լեհաստան «սկիզբ դրեց այն հանցագործություններին», որոնք նացիոնալ-սոցիալիստները կատարեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Միաժամանակ նա կրկին նշել է, որ, ԳԴՀ-ի կառավարության տեսակետով, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ պատճառված վնասի համար Լեհաստանին ռազմատուգանքներ վճարելու հարցը «փակված է իրավաբանական ու քաղաքական տեսակետից»:

Միջոցառմանը մասնակցելու համար Վարշավա կուղեւորվի նաեւ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031