
Ստամբուլում հասարակական տրանսպորտը սկսել է գործել 24 ժամ

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ օգոստոսի 30-ից սկսած Ստամբուլում մետրոն և ավտոբուսները գործելու են 24 ժամ:
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
«Այս քայլն ուղղված է Ստամբուլն աշխարհի ութ քաղաքներից մեկը դարձնելուն: Բացի այդ՝ քաղաքը թե՛ բնակչության թվով և թե՛ քաղաքային ապրելակերպով երկար ժամանակ նման քայլի կարիք ուներ»,- նշել է քաղաքապետը:
Նա նաև հայտնել է, որ գիշերային հերթափոխով աշխատող վարորդները կրկնակի են վարձատրվելու: