Բաժիններ՝

Հարցումը ցույց է տվել, թե որքան բրիտանացիներ են հավատում Brexit-ի շուրջ նոր գործարքի կնքմանը

YouGov ընկերության կողմից հարցված բրիտանացիների կեսից ավելին կասկածում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կկարողանա Եվրամիության հետ նոր համաձայնության հասնել Brexit-ի շուրջ: Այդ մասին վկայում են այն հարցման տվյալները, որն անցկացվել է օգոստոսի 22-ից 23-ը:

Բրիտանական կառավարության ղեկավարն ավելի վաղ հայտարարել է, որ մինչեւ ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու ամսաթիվը՝ հոկտեմբերի 31-ը, ինքը մտադիր է փոխել Brexit-ի պայմանների շուրջ ավելի վաղ Բրյուսելի հետ ձեռք բերված համաձայնագիրը: Բանակցորդների թիմը մինչեւ դեկտեմբերի վերջը հանդիպումներ է անցկացնելու ԵՄ-ից գործընկերների հետ:

Մինչդեռ, հարցման արդյունքների համաձայն, դրա մասնակիցների 67 տոկոսը կասկածում է Ջոնսոնի հաջողությանը: Ընդ որում՝ Brexit-ը պաշտպանող հարցվածների 55 տոկոսը եւ նրանց 84 տոկոսը, ովքեր հանդես են գալիս Եվրամիության անդամակցությունը պահպանելու օգտին, գտնում են, որ «նոր գործարքը քիչ հավանական է», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս