Հանրապետական սենատորներն օգոստոսի 2-ին Սպիտակ տանը ներկայացրել են աշխատանքային այցագրերի տրման համար նոր սահմանափակումներ եւ պայմաններ մտցնելու մասին օրինագիծը:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն օգոստոսի 3-ին հաստատել է կառավարության նոր կազմը՝ դրանում փոխարինելով 19 նախարարներից 14-ին, այդ թվում՝ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներին:
Վենեսուելայի Սահմանադրական ասամբլեան (ՍԱ) առաջին նիստը կգումարի օգոստոսի 4-ին:
Առնվազն 10 մարդ է զոհվել, չորսն՝ անհայտ կորել եւ ավելի քան 196 հազարը՝ տուժել Չինաստանի հարավային ու արեւմտյան շրջաններում տեղացած հորդառատ անձրեւների եւ սողանքների հետեւանքով, ինչի մասին հայտնել է CCTV հեռուստաալիքը:
Բրազիլիայի խորհրդարանի ստորին պալատն օգոստոսի 2-ին դեմ է արտահայտվել երկրի նախագահ Միշել Տեմերին կոռուպցիայի մեղադրանքներ առաջադրելուն:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հայտարարել է, որ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում ամերիկացիների կողմից Հյուսիսային Կորեա այցելությունների արգելքը եւ պահանջել է արդեն այնտեղ գտնվող ԱՄՆ-ի քաղաքացիներից լքել այդ երկիրը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին հայքինգի ժամանակ (հետիոտն տուրիզմի տարատեսակ) լուսանկարել են Իտալիայի լեռներում:
Երկիր մոլորակի բնակչությունն օգոստոսի 2-ին հաղթահարել է վերականգնվող պաշարների թուլատրելի օգտագործման ամենամյա սահմանը, ինչի մասին ասված է Global Footprint Network գիտական կենտրոնի հետազոտության մեջ, կենտրոն, որը բազավորվում է ԱՄՆ-ում, Բելգիայում եւ Շվեյցարիայում:
«Ես կարծում եմ՝ զարգացումներն այնքան արագ կարող են լինել, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այլևս չլինի։ Ռուսաստանում կարող են կարդինալ փոփոխություններ լինել»:
Նախատեսվում է, որ այս տարվա աշնանը ամերիկան հեռուստաէկրաններին կհայտնվի անիմացիոն երգիծական սերիալ, որի սյուժեի կենտրոնում կլինի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
Ադրբեջանցի կինը Թուրքիայի Ալանյայի շրջանում գտնվող զբոսաշրջային համալիրներից մեկում օգոստոսի 1-ին ողջակիզել իր ամուսնուն:
Սպիտակ տան աղմկահարույց հրաժարականների և ստեղծված խառնաշփոթի ֆոնին՝ Թրամփը լիահույս է, որ Սպիտակ տան նոր աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլիին «լիակատար իշխանություն» տալով, ազգային անվտանգության նախկին նախարարին կհաջողվի շտկել ներկայիս քաոսային իրավիճակն ու կարգուկանոն հաստատել նոր վարչակազմում:
Կլիմայի փոփոխությունը, նոր պատերազմներն ու ահաբեկչական գործողությունները ներկայում Գերմանիայի քաղաքացիների գլխավոր վախերն են, ինչի մասին վկայում է հասարակական կարծիքի ուսումնասիրման Kantar Emnid ինստիտուտի հարցումը, որն անցկացվել է Funke մեդիախմբի հրատարակությունների համար:
Քաղաքագետի խոսքով՝ Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան նոր պատժամիջոցները որևէ կերպ չեն առնչվում Վրաստանին. «Մեր երկրի նման պետությունը չի կարող այդտեղ դերակատար լինել»։
Ըստ աղբյուրի՝ նոր անվտանգության գոտու մեջ կմտնեն Էր-Ռաստան և Թել-Բիսա բնակավայրերը:
Պորտուգալիայի ծովափնյա Ալմանդա բնակավայրում թեթև ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ծովափին՝ մահ պատճառելով մեկ տղամարդու և մեկ երեխայի:
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Ռամզի Էզելդին Ռամզին հանդիպումներ է ունեցել ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինի և ԱԳ նախարարի տեղակալ Գենադի Գատիլովի հետ:
Հուլիսի վերջի տվյալներով՝ մեկ ամսում ավելի քան 700 հազար ռուսաստանցի է ժամանել թուրքական Անթալիա. տարեսկզբից առողջարան է այցելել 2 միլիոնից ավելի ռուսաստանցի զբոսաշրջիկ:
Վրաստանի քաղաքացիներն առաջատարների եռյակի մեջ են մտել 2017 թվականի հունվարից մինչեւ հունիս ընկած ժամանակաշրջանում Թուրքիա այցելած օտարերկրացիների թվով:
Թուրքիայի Վան նահանգում հայկական գերեզմանոց է պղծվել: Վանի Արտամեդի (Էդրեմիթ) քաղաքապետարանի հոգաբարձուի հանձնարարությամբ հասարակական լողափի հարևանությամբ գտնվող պատմական բլրի և հայկական գերեզմանոցի վրա զուգարան և հանդերձարաններ են կառուցվել:
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) առաջնորդ Մարտին Շուլցի վարկանիշն ամենացածր նշագծին է հասել Բունդեսթագի առաջիկա ընտրություններում հունվարին կանցլերի թեկնածու առաջադրվելու պահից ի վեր:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցների փաթեթը:
Բեռլինում օգոստոսի 1-ին գործարկել են դեմքերի ավտոմատ ճանաչման համակարգ, որը մշակվել է ԱՄՆ-ում: Առայժմ թեստային ռեժիմով:
Եվրամիության առջեւ ծառացած հիմնական մարտահրավերն այժմ ահաբեկչությունն է, երկրորդ տեղում է միգրացիան եւ հետո միայն տնտեսության վիճակը:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոր նշանակումներ է կատարել Թուրքիայի զինված ուժերի հրամանատարությունում: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիյեթ» պարբերականը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը իրական, այլ ոչ թե կեղծ լուրերի սեփական ալիքն է գործարկել Facebook- սոցիալական ցանցում, ինչի մասին հայտնել է BuzzFeed հրատարակությունը։
Եվրամիության գործընկեր չորս երկրներ՝ Չեռնոգորիան, Ալբանիան, Նորվեգիան եւ Ուկրաինան, Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները երկարացրել են մինչեւ 2018 թվականի հունվարի 31-ը:
Կատարը ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնից տեղեկատվություն է ստացել այն մասին, որ նա մտադիր է ամերիկացի պատվիրակների ուղարկել Պարսից ծոցի դիվանագիտական ճգնաժամը լուծելու համար:
Թուրքիայի Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (CHP) միացել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) Ստամբուլում կազմակերպած ակցիային:
Մոլդովայի իշխանությունները Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին հայտարարել են պերսոնա նոն գրատա: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով հանրապետության նախարարների կաբինետին: