Բաժիններ՝

Վրաստանում ավելի քան 100 դպրոց կմնա առանց առաջին դասարանցիների

Վրաստանի 108 պետական դպրոցներում ոչ մի առաջին դասարանցի չի լինի 2019-2020 ուսումնական տարում: Այդ մասին հայտնել է Imedi հեռուստաընկերությունը:

Խնդիրը վերաբերում է հատկապես բարձրլեռնային գյուղերին եւ Վրաստանի իշխանությունների կողմից չվերահսկվող տարածքների՝ Աբխազիայի եւ Ցխինվալի տարածաշրջանի (Հարավային Օսիա) մերձակա բնակավայրերին: Առայժմ տվյալներ չկան այն մասին, թե քանի առաջին դասարանցի է այս տարի գրանցվել Վրաստանի դպրոցներում:

Անցյալ տարի պետական դպրոցներում եղել է 50,2 հազարից ավելի երեխա, իսկ մասնավորներում՝ ավելի քան 5,8 հազար: Նոր ուսումնական տարում բոլոր առաջին դասարանցիները, ավանդույթի համաձայն, կստանան նեթբուքեր, բայց այս անգամ՝ բարելավված տեխնիկական հնարավորություններով:

Նեթբուքերում բեռնված են տարբեր ուսումնական ծրագրեր վրացերենի եւ օտար լեզուների, մաթեմատիկայի եւ տրամաբանության վերաբերյալ , դպրոցական եւ արտադասարանային ուղեցույցներ, ուսումնա-ճանաչողական խաղեր:

Այսօրվա դրությամբ Վրաստանում գործում է 2084 դպրոց, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս