
«Ես պարզ և բացահայտ եմ ասում, որ կողմ եմ մահապատժի վերականգնմանը». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է կանանց սպանությունների թեմային:
Այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» լրատվամիջոցը:
Էրդողանը հայտնել է, որ կանանց սպանությունները կանխելու հարցում կողմ է մահապատժի վերականգնմանը:
«Ես պարզ և բացահայտ եմ ասում, որ կողմ եմ մահապատժի վերականգնմանը»,- հայտարարել է նախագահը:
Թուրքիայում մահապատիժը հանվել է 2004 թվականին, երբ երկրում ԵՄ անդամակցությանն ուղղված բարեփոխումներ էին իրականացվում: