Բաժիններ՝

Խորհրդարանը ԵՄ-ին թյուրիմացության մեջ է գցում Brexit-ի հարցում. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի օրենսդրական նախաձեռնությունները նպատակամիտված են այն բանին, որ Եվրամիությունում թյուր պատկերացում ստեղծվի Brexit-ի չեղարկման հնարավորության մասին: Սեպտեմբերի 3-ին այս կարծիքն է հայտնել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը։

Սեպտեմբերի 3-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավորները պետք է ներկայացնեն օրսենսդրական նախաձեռնություն, որը կոչված է թույլ չտալու Եվրամիությունից Միացյալ Թագաորության դուրս գալն առանց Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի:

«Այդ նախաձեռնության էությունը Եվրամիությունում կասկածներ սերմանելն է՝ խորհրդարանում ինտրիգների միջոցով ստեղծելով զգացողություն, թե Brexit-ը կարող է չեղյալ հայտարարվել: Դա թուլացնում է (Մեծ Բրիտանիայի) վարչապետ (Բորիս Ջոնսոնի) դիրքերը: Ես բոլոր խորհրդարանականներին կոչ եմ անում չքվեարկել այդ օրինագծի օգտին»,- հայտարարել է նա Sky News հեռուստաալիքի եթերում:

Ռաաբը նաեւ նշել է, որ կառավարության աշխատանքը նպատակամղված է այն բանին, որ «խուսափենք» ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու «եւս մեկ ուժասպառիչ եւ ջլատող հետաձգումից»՝ հավելելով, որ Եվրամիությունից երկրի դուրս չգալու յուրաքանչյուր ամիսը 1 միլիարդ ֆունտ ստեռլինգ կնստի հարկատուների վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս