Բաժիններ՝

«Մենք Մամուկա Բախտաձեին նրա սեփական ցանկությամբ պաշտոնից ճանապարհեցինք շնորհակալությամբ». Իվանիշվիլի

«Մենք Մամուկա Բախտաձեին նրա սեփական ցանկությամբ պաշտոնից ճանապարհեցինք շնորհակալությամբ», – այդ մասին «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է կուսակցության գրասենյակում կայացած ճեպազրույցում, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:

Ինչպես նշել է Իվանիշվիլին, վարչապետի պաշտոնաթողությունը տեղի ունեցավ շատ կուլտուրական ձեւով: «Ինչպես արդեն հայտնի է, վարչապետ Մամուկա Բախտաձեն պաշտոնաթող եղավ: Կիրակի օրը մեզ մոտ կայացավ հանդիպում մեծամասնության հետ, որտեղ մենք արդեն համաձայնեցրինք այդ հարցը, նրան շնորհակալություն հայտնեց ամոբղջ թիմը եւ այսօր ես նաեւ կարող եմ կրկնել, որ մենք շնորհակալությամբ ճանապարհեցինք Մամուկա Բախտաձեին պաշտոնից: Ցանկանում եմ ընդգծել, որ դա տեղի ունեցավ շատ կուլտուրական ձեւով, եւ լավ կլինի, եթե այդ կուլտուրան մնա ոչ միայն մեր կուսակցությունում, այլեւ Վրաստանում:

Մարդը եկավ գաղափարով, կառավարության ղեկավարն էր, նրան հաջողվեց համաձայնեցնել իր գաղափարները թիմի հետ, նա իրականացրեց մեծ մասը եւ մնացածների համար սկսված են գործընթացները: Նա համարեց, որ ասելէ իր խոսքը, ճանապարհը զիջեց նորին եւ տեղ տվեց զարգացմանը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մամուկա Բախտաձեին իր գործուներության համար ինչպես ֆինանսների նախարարի, այնպես էլ վարչապետի պաշտոնում, ինչպես նանեւ կուլտուրական ձեւով հեռանալու համար»,- հայտարարել է Իվանիշվիլին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս