Բաժիններ՝

Հայտնի է Վրաստանի վարչապետի թեկնածուի անունը

«Վրացական երազանք» իշխող կուսակցությունը վարչապետի պաշտոնից Մամուկա Բախտաձեի հեռանալուց հետո այդ պաշտոնում առաջադրել է ՆԳ նախարարության ղեկավար Գեորգի Գահարիայի թեկնածությունը: Այդ մասին կայացած բրիֆինգում հայտարարել է կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին:

«Քաղխորհրդում ես ներկայացրեցի Գեորգի Գահարիայի թեկնածությունը եւ լիակատար աջակցություն ստացա»,- ասել Իվանիշվիլին: Գահարիան առավել մեծ ժողովրդականություն վայելող նախարարներից մեկն է, բայց նրա անունը սկանդալային դարձավ հունիսի 20-ին Թբիլիսիում տեղի ունցած իրադարձությունների ընթացքում:

Այն ժամանակ հանրահավաքի հազարավոր մասնակիցներ, որոնք բողոքում էին ռուս պատգամավորների Թբիլիսի այցի դեմ, հատուկ նշանակության ուժերի կողմից ցրվեցին խորհրդարանի վրա գրոհելու իրենց փորձից հետո, տուժեցին հարյուրավոր մարդիկ: Դրանից հետո շարունակական ակցիաներ են անցկացվում Գահարիայի պաշտոնաթողության պահանջով:

Ակցիաների մասշտաբները կրճատվել են, բայց դրանք շարունակվում են: Պարբերաբար Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ, ինչպես նաեւ այլ խոշոր քաաղաքներում ցուցարարներ են հայտնվում, որոնք պահանջում են նախարարի հրաժարականը: Մամուկաա Բախտաձեն, որը կառավարությունը գլխավորում էր 2018 թվականի ամռանից, նախօրյակին հայտարարել է իր պաշտոնաթողության մասին:

«Զարգացման շրջանակն ստեղծված է, ուստի ես որոշում ընդունեցի հրաժարական տալ, քանզի գտնում եմ, որ կատարել եմ իմ առաքելությունն այս փուլում»,-գրել է Բախտաձեն Facebook-ի իր էջում:

Նա նաեւ ասել է, որ չի պատրաստվում մնալ ակտիվ քաղաքականության մեջ: Նախկին վարչապետի խոսքով՝ կուսակցությունը կարող է այլ կարծիք ունենալ իր ապագայի վերաբերյալ, սակայն ինքը գտնում է, որ կատարել է իր առջեւ դրված նպատակներն ու խնդրիրները, եւ տվյալ փուլում իրեն չի տեսնում ակտիվ քաղաքականության մեջ:

Օրենքի համաձայն, վարչապետի պաշտոնաթողությունից հետո լիազորությունները վայր է դնում ամբողջ կառավարությունը: Նախարարները կշարունակեն իրենց պարտականությունները կատարել մինչեւ նախարարների կաբինետի նոր կազմի հաստատումը: Ըստ Վրաստանի նոր Սահմանադրության, վարչապետի պաշտոնաթողությունից հետո երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանը պետք է վստահություն հայտնի պաշտոնի նոր հավակնորդին, նախարարների կաբինետի կազմին եւ կառավարության ծրագրին: Վարչապետի թեկնածությունը կարող է առաջադրել խորհրդարանական ընտրություններում լավագույն արդյունքն արձանագրած կուսակցությունը (այժմ դա «Վրացական երազանքն» է):

Կառավարության նոր կազմի հաստատման համար անհրաժեշտ է օրենսդիր մարմնում ապահովել ձայների մեծամասնությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս