Բաժիններ՝

Քաբուլում պայթյունից զոհվածների թիվը հասել է 16-ի. AFP

Քաբուլում իրականացված ուժգին պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 16-ի, տուժել է մոտավորապես 100 մարդ: Այս մասին այսօր հայտնել է AFP-ն՝ վկայակոչելով Աֆղանստանի իշխանություններին:

Ավելի վաղ TOLONews հեռուստաալիքը տեղեկացրել էր հինգ զոհվածի եւ 50 վիրավորվածի մասին: Պայթյունը սեպտեմբերի 2-ին որոտացել է բնակելի թաղամասից ոչ հեռու: Աֆղանստանի ՆԳ նախարարության տվյալներով՝ հօդս է ցնդել պայթանյութով հանդերձված ավտոմեքենան: Դրանից հետո տեղի է ունեցել մոտակայքում գտնվող վառելիքի ցիստեռնի բռնկում: Վնասվել են բազմաթիվ տներ:

Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է աֆղանական «Թալիբան» արմատական շարժումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս