
Երկրաշարժ Թուրքիայի արևելքում

Թուրքիայի արևելյան Էլազըղ (պատմ. Խարբերդ) նահանգի Քարաքոչան շրջանում երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ըստ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկության՝ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը Ռիխտերի սանդղակով՝ կազմել է 4 բալ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 18 կմ խորության վրա։
Երկրաշարժի հետևանքով տեղի բնակչության շրջանում խուճապ է առաջացել: Աղբյուրը տեղեկություններ չի հաղորդում, թե կան արդյոք մարդկային կորուստներ, նյութական վնասներ։