Թուրքիայում այս տարվա երկրորդ քառամսյակի ընթացքում գրանցվել է 1.5 տոկոսի տնտեսական անկում

Թուրքիայում տնտեսական անկումը շարունակվում է: Երկրի ՀՆԱ-ն 2019 թվականի երկրորդ քառամսյակի ընթացքում, նախորդ տարվա նույն շրջանի համեմատ, նվազել է 1.5 տոկոսով:

Այս մասին հայտնում է թուրքական «Գազեթե դուվար» լրատվամիջոցը:

Թուրքիայի վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ արդյունաբերության ոլորտում անկումը կազմել է 2.7, իսկ կառուցապատման ոլորտում՝ 12.7 տոկոս: Ներդրումները նվազել են 23 տոկոսով:

Ըստ տեղեկատվության՝ 2019 թվականի առաջին քառամսյակի ընթացքում տնտեսական անկումը կազմել էր 2.6 տոկոս:

Տեսանյութեր

Լրահոս