Բաժիններ՝

Թուրքիայի բնակչության 67 տոկոսը հակված է բռնության

Թուրքիայում յուրաքանչյուր 3 կանանցից 1-ը ենթարկվում է ֆիզիկական կամ հոգեբանական բռնության։ 2019թ․ 8 ամսվա ընթացքում 273 կին է սպանվել։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Թուրքիայի բոլոր նահանգներում 24․500 անձի մասնակցությամբ կատարված սոցհետազոտության համաձայն՝ երկրի բնակչության շուրջ 67 տոկոսը հակված է բռնության։

Ըստ ուսումնասիրության արդյունքների՝ բռնության կիրառման ռիսկը մեծ է հատկապես երկրի արևելյան և հարավարևելյան շրջաններում։ Իսկ Սինոփ, Քաստամոնու, Իզմիր և Չանքըրը նահանգներում գրանցվել է բռնության հակվածության ամենացածր մակարդակը։

Մասնագետների գնահատմամբ՝ բռնության նկատմամբ հակվածությունը մի քանի անգամ մեծանում է հատկապես կրթության ցածր մակարդակ ունեցող, ծխախոտ և ալկոհոլ օգտագործող անձանց մոտ, ովքեր նաև դժվարություններ են ունենում սեփական զգացմունքները հասկանալու, դրանք արտահայտելու և դիմացինին բացատրելու հարցում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս