Բաժիններ՝

Թրամփը ԱՄՆ-ի գլխավոր թշնամիներ է համարել ֆեյքային ԶԼՄ-ները

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը համոզված 1, որ երկրի գլխավոր հակառակորդները ԶԼՄ-ներն են, որոնք ֆեյքային նորություններ են թողարկում: Այդ մասին Միացյալ Նահանգների ղեկավարը սեպտեմբերի 2-ին գրել է Twitter-ում:

«Ֆեյքային ԶԼՄ-ները լրիվ խելագարվել են: Նրանք գրում են՝ ինչ ցանկանում են՝ հազվադեպ վկայակոչելով աղբյուրներ, երբեք չեն ստուգում փաստերը: Նրանք վերցնում են լավ նորությունները եւ դրանք վերածում վատի»,-ասված է Թրամփի հաղորդագրության մեջ:

«Լավ նորությունն այն է, որ մենք հաղթում ենք: Մեր իսկական ընդդիմախոսները դեմոկրատները եւ ոչ մեծ թվով մոլորված հանրապետականները չեն, մեր գլխավոր հակառակորդները ֆեյքային ԶԼՄ-ներն են,-ընդգծել է նախագահը:-Դեռ երբեք նրանք այսքան վատը չեն եղել», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս