
Ադրբեջանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական «TurAz Kartalı» օդային զորավարժությունները

Ադրբեջանի ու Թուրքիայի օդուժի մասնակցությամբ նախատեսված զորավարժությունները մեկնարկել են: Այդ մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
«TurAz Kartalı 2019» կոչվող զորավարժություններին մասնակցելու են F-16 կործանիչներ, Mig-29 բազմաֆունկցիոնալ ռազմական ինքնաթիռներ և SU -25 մարտական օդանավեր։ Կօգտագործվեն նաև CASA բեռնատար ինքնաթիռ, Mi-35, Mi-17, Sikorski UH-70, CH-47 Chinook և ATAK/AH-1W ռազմական ուղղաթիռներ։
Զորավարժությունները տևելու են մինչև սեպտեմբերի 16-ը։
Զուգահեռաբար Բաքվում մեկնարկել է նաև Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինված ուժերի մասնակցությամբ «Eternity-2019» զորավարժությունը, որը կտևի մինչև սեպտեմբերի 6-ը: