Վրաստանի խորհրդարանը կառավարության նոր կազմը կհաստատի մինչև շաբաթվա վերջը
Վրաստանի խորհրդարանը մտադիր է կառավարության նոր կազմը՝ վարչապետ Գեորգի Գահարիայի գլխավորությամբ, հաստատել մինչեւ ընթացիկ շաբաթվա վերջը՝ հաշվի առնելով հանգստյան օրերը: Սեպտեմբերի 3-ին այս մասին լրագրողներին հայտնել է օրենսդիր մարմնի ընթացակարգային հարցերի կոմիտեի ղեկավար Գեորգի Կախիանին։
«Արդեն այսօր պաշտոնապես հայտնել են վարչապետի թեկնածությունը եւ ապագա կառավարության կազմը: Դրանից հետո կսկսվեն խորհրդարանական ունկնդրումներ կառավարության կազմին վստահություն հայտնելու շուրջ: Ի՞նչ են նշանակում այդ ունկնդրումները: Ձեզ հայտնի է, որ, նոր կանոնակարգի համաձայն՝ այդ գործընթացը ժամանակի առումով ավելի է երկարացված, քան առաջ: Կառաարությանը վստահություն հայտնելու համար կպահանջվի մի ամբողջ շաբաթ , առնվազն հինգ օր»,- ասել է Կախիանին:
Նա չի բացառել, որ սեպտեմբերի 4-ից կսկսվեն կոմիտեների ունկնդրումները, որոնք կտեւեն երկու օր, իսկ այնուհետեւ նոր կառավարության ծրագրին կծանոթանան խորհրդարանական խմբակցությունները: Դրանից հետո հարցը կներկայացվի լիագումար նիստի, որտեղ էլ կկայանա ամփոփիչ քվեարկությունը: Կառավարության հաստատման համար անհրաժեշտ է150 պատգամավորների մեծամասնության պաշտպանությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: