«Նախարարների կաբինետի կազում կլինեն ոչ մեծ փոփոխություններ». Գեորգի Գահարիա
Վրաստանի վարչապետի թեկնածու Գեորգի Գահարիան սեպտեմբերի 3-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է, որ խորհրդարանի հաստատմանը կներկայացնի կառավարության նորացված կազմը՝ ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) նոր ղեկավար Վախթանգ Գոմելաուրիի եւ պաշտպանության նախարարության (ՊՆ) ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի թեկնածություններով:
«Այսօր ես խորհրդարանում կներկայացնեմ կառավարության ծրագիրը: Նախարարների կաբինետի կազում կլինեն ոչ մեծ փոփոխություններ. ՆԳՆ-ի ղեկավար կդառնա Վախթանգ Գոմելաուրին, իսկ պաշտպանության նախարար՝ Իրակլի Ղարիբաշվիլին»,- հայտարարել է Գահարիան:
Գոմելաուրին Պետական անվտանգության ծառայության ղեկավարն Է: Մինչեւ 2013 թվականը նա եղել Է Իվանիշվիլիի պահպանության պետը, 2015 թվականին՝ ներքին գործերի նախարար: Ղարիբաշվիլին ավելի վաղ եղել Է ՆԳՆ-ի ղեկավար եւ վարչապետ (2013 – 2015), այնուհետեւ ժամանակավորապես հեռացել Է քաղաքականությունից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: