Առնվազն 14 մարդ է զոհվել Նիգերիայի հարավի Ռիվերսի նահանգում տեղի ունեցած հրմշտոցի ընթացքում, որտեղ երկրի նախագահ Մոհամադ Բուհարին հանդես է եկել նախընտրական ճառով:
Վենեսուելան կսկսի մարդասիրական օգնություն ստանալ փետրվարի 23-ին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, թե քննում է բյուջետային փոխզիջումը, որն առաջարկվել է Կոնգրեսում երկու կուսակցությունների բանակցությունների արդյունքներով։
ԿԺԴՀ-ն սկզբունքային համաձայնություն է տվել Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ՄԱԳԱՏԷ) տեսուչների կողմից իր միջուկային օբյեկտների ստուգումներ անցկացնելուն: Այդ մասին փետրվարի 13-ին հայտնել է The Korea Times թերթը:
«Այն ձևակերպումները, որոնք ներառված են ծրագրում երկկողմ հարաբերությունների հատվածում, ցույց են տալիս, որ Հայաստանն ամենախորը հարաբերությունները դիտարկում է Ռուսաստանի հետ, ինչը համապատասխանում է այն հայտարարություններին, որ Հայաստանը շրջադարձեր չի կատարելու, քանի որ նախկինում ևս այդպես էր»:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն իրավունք ունի իր թեկնածությունն առաջադրելու ապագա հնարավոր ընտրություններում, բայց ոչ որպես երկրի գործող նախագահ:
«Թուրքիայի շահերի, ձեռքբերումների, մեծ Թուրքիայի ստեղծման նպատակի իրականացման դեմ լարված բոլոր թակարդները խափանելու ենք»:
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն մտադրություն է հայտնել փոխել երկրի անվանումը, որպեսզի թուլացնի դրա կապը գաղութային ժառանգության հետ:
Brexit-ի վերբերյալ համաձայնագրի վավերացման ուղղությամբ աշխատանքն անհրաժեշտ է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի կանոնակարգված դուրս գալու համար:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ թույլ չի տա ամերիկյան մարդասիրական օգնություն ներկրել Վենեսուելա, քանի որ ԱՄՆ-ը այդ կերպ փորձելու է արդարացնել իր զինված ներխուժումը:
«Մենք, իհարկե, համոզված ենք, որ Իրանի հետ կպաշտպանենք բարձր մակարդակի, փոխվստահության վրա հիմնված հարաբերություններ, և այդ հարաբերությունների նպատակը չի լինի որևէ երրորդ կողմին վնասելը, և այդ հարաբերություններում Հայաստանը չի լինի որևէ մեկին վնասելու գործի մասնակից»։
Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունում ժխտում են ԱՄՆ-ի հետ գործարքի կնքումը «Հյուսիսային հոսք – 2» գազատարի նախագծի շուրջը՝ ամերիկյան հեղուկացված բնական գազ ձեռք բերելու պատրաստակամության դիմաց:
Մեծ Բրիտանիայում կառավարող Պահպանողական կուսակցությունը կամրապնդեր դիրքերը եւ մեծամասնություն կստանար խորհրդարանում այժմ ընդանուր ընտրությունների անցկացման դեպքում՝ չնայած Brexit-ի հետ կապված անորոշությանը:
ՆԱՏՕ-ն պաշտպանական միջոցների նախապատրաստման է ձեռնամուխ լինում Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրի (ՄՓՀՀՊ) գործողության դադարեցման պայմաններում, բայց մտադիր չէ նոր հրթիռներ տեղակայել Եվրոպայում:
Այսօր ԱԺ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարության մեջ առկա «նախապատրաստել ժողովուրդներին խաղաղության» ձևակերպմանը։ Նա ուշադրություն հրավիրեց «ժողովուրդներ» բառին։
Իտալիան պահանջում է կարճ ժամկետում նոր նախագահական ընտրություններ անցկացնել Վենեսուելայում:
Փետրվարի 17-19-ին պլանավորված է Սալոմե Զուրաբիշվիլիի աշխատանքային այցը Ֆրանսիա:
Փետրվարի 12-ին Իսպանիայի Գերագույն դատարանում սկսվել է դատավարությունը հանուն անկախության կատալոնական շարժման 12 առաջնորդների նկատմամբ, որոնք մեղադրվում են Իսպանիայից անջատվելու շուրջ անօրինական հանրաքվե նախապատրաստելու ու անցկացնելու եւ միակողմանի կարգով անկախություն հռչակելու մեջ:
Եվրամիությունում նախագահող Ռումինիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Թեոդոր Մելեշկանուն հանդես է եկել Եվրոպայում միջուկային հրթիռների տեղակայման դեմ՝ ՄՓՀՀՊ-ից դուրս գալու մտադրության վերաբերյալ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հայտարարությունից հետո։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ փետրվարի 12-ին կկայանա իր հեռախոսազրույցը ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոյի հետ, բացառված չէ, որ այսօրվա շփման ընթացքում կքննարկվի Վենեսուելայի թեման։
Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության կողմից մարդասիրական առաքելությունն իրականացվում է օրենքի տառին համապատասխան:
Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Փատրիկ Շանահանը փետրվարի 12-ին չհայտարարված այցով ժամանել է Բաղդադ։
Թուրքիայի անվտանգության ուժերը փետրվարի 12-ին երկրի 76 նահանգում գյուլենականների դեմ ուղղված լայնամասշտաբ գործողություններ են սկսել:
Առնվազն 70 խաղաղ բնակիչ է զոհվել եւ տուժել ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի կողմից Սիրիայի Դեյր Էզ Զոր նահանգի բնակավայրին հասցված հարվածի հետեւանքով:
2018թ. նոյեմբերի 28-ին Տորոնտոյի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության գրասենյակում տեղի ունեցավ կանադացի գրող ՈՒենդի Էլիոթի գրքի շնորհանդեսը, որի վերնագիրն է` «Կորով ու շնորհ խելագար աշխարհում. 1908-1923թթ. Թալասում (Թուրքիա) իրականացված մարդասիրական աշխատանքները»։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում իր կաբինետի «ընդգրկուն վերակազմում» է նախապատրաստում, որը տեղի կունենա առաջիկա ամիսներին:
Ֆիլիպիններում մեկ ամսում առնվազն 70 մարդ է մահացել կարմրուկից, նրանց մեծամասնությունը երեխաներ են։
Վրաստանի պաշտպանության նախարարության հրետանային զորավարժությունների կապակցությամբ Թբիլիսիի օդային տարածությունը պարբերաբար փակվելու է քաղաքացիական օդանավերի համար:
Ստամբուլ նահանի Չեքմեքյոյ շրջանի Քըրազը թաղամասում կործանվել է Թուրքիայի զինված ուժերին պատկանող «Bell UH-1» մակնիշի ամերիկյան արտադրության ռազմական ուղղաթիռ։ Վթարի հետևանքով զոհվել է 7 հոգի, որից 2-ը՝ օդաչուներ էին, իսկ 5-ը՝ զինվորներ։
Ռուսաստանը եւ մի քանի այլ երկրներ կարող են ԱՄՆ-ի համար սպառնալիք դառնալ տիեզերքում: