Վիրջինիայի իշխանություններն արտակարգ դրության ռեժիմ են սահմանել մոտեցող «Դորիան» փոթորկի պատճառով
Վիրջինիայի նահանգապետ Ռալֆ Նորթեմն արտակարգ դրության ռեժիմ է սահմանել «Դորիան» վերահաս փոթորկի պատճառով: Սեպտեմբերի 2-ին նրա խոսքը մեջբերել է CNN հեռուստաընկերությունը:
«Դորիանը» լուրջ փոթորիկ է, ներկայիս կանխատեսումները նշում են, որ այն կարող է հասնել Վիրջինիայի մի մասին: Ես արտակարգ դրության ռեժիմ եմ սահմանում՝ տեղի իշխանություններին եւ հանրակցություններին օգնության պատշաճ մակարդակ ապահովելու համար (…)»,- նշել է Նորթեմը:
«Դորիան» փոթորիկը սեպտեմբերի 1-ին մոլեգնել Է Բահամների հյուսիսային մասում գտնվող Աբակո կղզու ափին: Ավելի վաղ չորս նահանգ՝ Ֆլորիդան, Ջորջիան, Հարավային եւ Հյուսիսային Կարոլինաները, արտակարգ դրության ռեժիմ են սահմանել «Դորիանի» մոտենալու պատճառով:
Տեղական ժամանակով սեպտեմբերի 3-ի առավոտյան փոթորիկը, որի ուժն այժմ հասել է 4-րդ կատեգորիայի ըստ Սաֆիր-Սիմփսոնի սանդղակի, փորձագետների գնահատումներով՝ պետք է մոտենա Ֆլորիդայի նահանգի ափին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: