Բաժիններ՝

Բահամներում առնվազն 5 մարդ է զոհվել «Դորիան» փոթորկի պատճառով

Բահամյան կղզիներում առնվազն 5 մարդ է զոհվել «Դորիան» փոթորկի պատճառով: Սեպտեմբերի 2-ին այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով Բահամյան Կղզիների Համագործակցության վարչապետ Հյուբերտ Մինիսին:

Վարչապետի խոսքով՝ արշիպելագի հյուսիսի Աբակո կղզում մինչ այս պահը տարերքի զոհ է դարձել առնվազն 5 մարդ:

Տեղական ժամանակով սեպտեմբերի 3-ի առավոտյան փոթորիկը, որի ուժն այժմ հասել է 4-րդ կատեգորիայի ըստ Սաֆիր-Սիմփսոնի սանդղակի, փորձագետների գնահատումներով՝ պետք է մոտենա ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի ափին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս