
Խոշոր իսպանական ընկերությունը լքում է Թուրքիան

Իսպանական խոշոր «Perez y Cia Sociedad Limitada» ընկերությունը հեռանում է Թուրքիայից։ Իզմիր նահանգի Ալիաղա շրջանում գործող իսպանական ընկերությունն արդեն շուրջ 20 տարի զբաղվում էր Էգեյան ծովի բեռնանավահանգիստներից մեկում գտնվող բեռնարկղային տերմինալի ղեկավարմամբ, իսկ 2009թ․-ից՝ ողջ նավահանգստի կառավարմամբ։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
«Ege Gübre Limanı» անվամբ հայտնի նավահանգստի բեռնատարողությունը կազմում է 400․000 TEU (TEU -20 ֆունտին համարժեք բեռների չափման միավոր- խմբ․)։
«Perez y Cia Sociedad Limitada»-ն նավահանգստի կառավարումը ստանձնել էր 15 տարով՝ ևս 15 տարով գործունեության ժամկետը երկարաձգելու հնարավորությամբ։ Այսինքն, փաստացիորեն կարող էր Թուրքիայում իր գործունեությունը շարունակել մինչև 2039թ․։
Հավելենք նաև, որ «Ege Gübre Limanı»-ն Թուրքիայում իսպանական ընկերության միակ գործընկերն էր։ «Perez y Cia Sociedad Limitada» իսպանական ընկերությունը հիմնվել է Անգել Բերնարդո Պերեսի կողմից՝ 1953թ․՝ Կուբայի հետ առևտուր կազմակերպելու նպատակով։