Բաժիններ՝

Ուկրաինայի խորհրդարանն օրենք ընդունեց պատգամավորական անձեռնմխելիությունը չեղարկելու մասին

Ուկրաինայի խորհրդարանը սեպտեմբերի 3-ի նիստում վերջնական ընթերցմամբ օրինագիծ է ընդունել 2020 թվականի հունվարի 1-ից պատգամավորական անձեռնմխելիությունը չեղարկելու մասին: Այս որոշումը պաշտպանել են 373 խորհրդարանական՝ անհրաժեշտ առնվազն 300 ձայնի դեպքում։

Փաստաթուղթը դեռ պետք է ստորագրի Ուկրաինայի նախագահը:

Օրենքով առաջարկվում է Սահմանադրությունից բացառել այն նորման, որին համապատասխան պատգամավորները չեն կարող առանց Գերագույն ռադայի համաձայնության ենթարկվել քրեական պատասխանատվության, բերման ենթարկվել կամ ձերբակալվել:

Ընդ որում՝ պատգամավորներն առաջվա պես իրավական պատասխանատվություն չեն կրելու խորհրդարանում քվեարկության արդյունքների կամ հայտարարությունների համար, բացառությամբ վիրավորանքի եւ զրպարտության համար պատասխանատվության, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30