Անտառային սաստիկ հրդեհներ են մոլեգնում Լիբանանում և Սիրիայում
Լիբանանի եւ Սիրիայի իշխանությունները երկրորդ օրն է՝ պայքարում են անտառային սաստիկ հրդեհների դեմ, իրադրությունը սրվել է եղանակային պայմանների՝ տապի եւ քամու ուժեղանալու պատճառով: Այդ մասին հոկտեմբերի 15-ին հայտնել են արաբական ԶԼՄ-ները:
Լիբանանում կրակը լեռնային անտառներ է ճարակել ՄԵշրեֆի (մայրաքաղաք Բեյրութից հարավ) շրջանում եւ ծովամերձ մի շարք այլ գյուղերում, ինչի մասին հայտնել էԷ Naharnet լիբանանյան լրատվական պորտալը: «Վերջին մի քանի տասնյակ տարվա ընթացքում Լիբանանում նման բան չի եղել»,-պորտալը մեջբերել է երկրի քաղաքացիական պաշտպանության ուժերի ղեկավար գեներալ Ռայմոն Հաթարի խոսքը: Լույս հոկտեմբերի 15-ի գիշերը տուժած մի քանի շրջաններից տարհանել են բնակիչներին:
Երեքշաբթի առավոտյան Լիբանանում կրակի դեմ պայքարին միացել է Կիպրոսը, ինչի մասին հայտնել է Լիբանանի ՆԳ նախարար Ռայյա ալ Հասանը:
Կիպրոսը հրդեհները մարում է օդից՝ բռնկման օջախների վրա ջուր լցնելով Մեշրեֆի շրջանում: Երեքշաբթի առավոտյան եւս մեկ խոշոր հրդեհ է բռնկել Մեթնի շրջանում, որը գտնվում է Բեյրութից 15 կիլոմետր հեռավորության վրա: Հրդեհաշիջմանը ներգրավվել են ռազմական ուղղաթիռներ եւ քաղաքացիական պաշտպանության ուժեր: Ինչպես հայտնել է Ikhbariya հեռուստաալիքը, Սիրիայում բռնկման հիմնական օջախները գրանցվել են երկրի հյուսիսարեւմտյան մասի երեք նահանգում՝ Հոմսում, Տարտուսում եւ Լաթաքիայում: Հրդեհաշիջմանն օգնելու համար այնտեղ հրշեջ բրիգադներ են փոխադրվել հարավային նահանգներից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: