Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքի բարձրագույն ատյանի դատարանը հունվարի 17-ին Shikoku Electric Power ընկերությանը կարգադրել է կանգնեցնել է հիմեի պրեֆեկտուրայում «Իկատա» ատոմակայանի երրորդ ռեակտորի աշխատանքը:
Իսպանիայի նախարարների խորհուրդը հունվարի 17-ին հավանություն է տվել Մարիա Գամեսին քաղաքացիական գվարդիայի ղեկավարի պաշտոնում նշանակելուն:
Ձայնագրության արվեստի եւ գիտության ազգային ակադեմիայի գործադիր տնօրեն Դեբորա Դուգանին, որը նաեւ զբաղվում էր «Գրեմմի» երաժշտական մրցանակի կազմակերպմամբ, պաշտոնից հեռացրել են պարգեւների հանձնումից տասն օր առաջ:
20 հազարից ավելի կանայք են հայտ ուղարկել, որպեսզի հաղթահարեն խիստ ընտրությունը եւ դառնան ճապոնացի միլիարդատեր Յուսակու Մաեձավայի սիրեցյալը: Հաղթողը գործարարի հետ միասին թռիչքի կուղեւորվի Լուսնի շուրջը:
Էմու թռչունները լցվել են Ավստրալիայի Նաննապ ոչ մեծ քաղաքը երկրի արեւմուտքում: Դրանք ավերում են այգիներն ու բանջարանոցները, բաց տներից տանում են կերակուրը եւ աղմկալից կռիվներ սարքում միմյանց միջեւ: Այդ մասին հայտնել է Nine News հեռուստաալիքը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իրավապահ մարմիններից պահանջում է երկու շաբաթվա ընթացքում բացահայտել վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի, նախարարների եւ Ազգային բանկի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ խոսակցությունների ձայնագրման մեղսակիցներին: Այդ մասին հայտնել է պետության ղեկավարի գրասենյակի մամուլի ծառայությունը:
Չինաստանի Հուբեյի նահանգի Ուհան քաղաքում, որտեղ նոր տիպի կորոնավիրուս է արձանագրվել, մահացել է դրանով վարակված արդեն երկրորդ մարդը:
ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ որոշակի տեղաշարժերի առկայության մասին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բեռլինում կմասնակցի Լիբիային նվիրված միջազգային խորհրդաժողովին:
Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին այն կարծիքին է, որ Թեհրանի մերձակայքում ուկրաինական ինքնաթիռի կործանման հետաքննությունն անհրաժեշտ է շարունակել, քանի որ այդ գործում անհասկանալի պահեր կան:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունվարի 24-ին աշխատանքային այցով կժամանի Թուրքիա, որտեղ Ստամբուլում բանակցություններ կանցկացնի երկրի նախագահ Թայիփ Էրդողանի հետ:
ՆԱՏՕ-ն Իտալիայի Սիգոնելլա ավիաբազայում բացել է դաշինքի անօդաչու օդային հետախուզության առաջին համակարգը (Alliance Ground Surveillance, AGS): Հունվարի 17-ին այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ Սիցիլիա կղզում համակարգի բացման պաշտոնական արարողությանը։
Ուկրաինան Իրանից ձգտում է հասնել նրա մեղքի փաստագրված ընդունման իրանական հրթիռով սխալմամբ խոցված ուկրաինական ավիահանրանավի կործանման համար:
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, պատասխանելով իր հնարավոր պաշտոնաթողության վերաբերյալ հարցին, լրագրողներին խորհուրդ է տվել չարագացնել իրադարձությունները։
Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը շարունակում է կիրառել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումների համաժամանակյա հանրայնացման պրակտիկան:
Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեին հայտարարել է, որԳործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) մասնակից եվրոպական երեք երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան, ԱՄՆ-ի «խամաճիկներն» են, որոնք վստահություն չեն ներշնչում։
Ֆիլիպինների Բատանգասի նահանգի այն քաղաքների թիվը, որոնց մուտքը տեղի բնակիչների համար փակվել է Թաալ հրաբխի ժայթքման պատճառով, հասել է 14-ի: Այդ մասին հայտնել է ABS-CBN հեռուստաալիքը:
Կատարում «Թալիբան» արմատական շարժման քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Սուխել Շահինը հաստատել է բանակցությունների վերսկսումը աֆղանական շարժման եւ Զալմայ Խալիլզադի գլխավորությամբ ամերիկյան պատվիրակության միջեւ հրադադարի համաձայնագրի ստորագրման շուրջ։
Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հայտարարել է, որ հրաժարականի դիմում է գրել եւ այն փոխանցել հանրապետության նախագահին։
Միացյալ Նահանգները Ճապոնիայի Օկինավա կղզում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Քադենա ավիաբազա է ուղարկել WC-135W Constant Phoenix ռադիոտեխնիկական ապահովման ինքնաթիռը, որն ապահովում է միջուկային զենքի փորձարկումների առաջացրած աղտոտումների հայտնաբերումն ու նույնականացումը:
Իրաքի տարածքում տեղակայված Այն Էլ Ասադ ռազմակայանին հունվարի 8-ին Իրանի հարվածի հետեւանքով 11 ամերիկացի զինծառայողներ կոնտուզիայի են ենթարկվել:
Ինդոնեզիայի Հարավային Սումատրա նահանգի կազմի մեջ մտնող երկու անմարդաբնակ կղզի ջրի տակն է անցել ծովի մակարդակի բարձրանալու պատճառով, ինչը պայմանավորված է կլիմայի փոփոխմամբ:
Ավստրալիային 100 տարի կպահանջվի համատարած բնական հրդեհներից հետո վերականգնվելու համար, որոնք շարունակվում են անցյալ տարվա աշնանից:
Հետսովետական տարածքում կառավարությունների անսպասելի հրաժարականներում որևէ արտասովոր բան չկա, այստեղ ոչ մի արտառոց բան չկա: Տարօրինակն այլ բան է, որ մարդիկ դեռ դրան չեն հարմարվել և պատրաստ են նմանատիպ գործընթացներում փնտրել երկրորդ-երրորդ հարթություն: Ուստի չեմ կարծում, որ Դմիտրի Մեդվեդևի համար այս գործընթացներն անսպասելի էին՝ առավել ևս հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա ոչ մի տեղ չի կորչելու և զբաղեցնելու է շատ լուրջ պաշտոններ: Ես լրջորեն կխոսեի հրաժարականի մասին միակ մեկ դեպքում, երբ չինովնիկը լիովին և ընդմիշտ կորչեր տեսադաշտից:
Ավստրալացի հրշեջներին հաջողվել է կրակից փրկել հազվագյուտ հնամենի սոճիները՝ վոլեմիաները, որոնց Երկնագույն լեռներ ազգային բնայգում, որը գտնվում է Սիդնեյից 100 կիլոմետր արեւմուտք ընկած շրջանում, սպառնում էր ընդգրկուն անտառային հրդեհը։
Արքայազն Հարրիի կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, առաջին անգամ հանրության մեջ է հայտնվել թագավորական արտոնություններից հրաժարվելուց հետո:
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտնել է անտառային հրդեհների հետեւանքով տուժածների համար պետական օժանդակության լրացուցիչ միջոցների մասին:
Կանադան, Աֆղանստանը, Մեծ Բրիտանիան, Շվեդիան և Ուկրաինան Իրանից պահանջում են փոխհատուցում՝ ուկրաինական ինքնաթիռի ոչնչացման համար:
Ճապոնիայի իշխանությունները հավաստել են կորոնավիրուսի նոր տեսակով հիվանդանալու առաջին դեպքը, կորոնավիրուս, որը թոքաբորբի բռնկում է հարուցել Չինաստանի Ուհան քաղաքում:
Վրաստանի Նավթի եւ գազի պետական գործակալությունը Սեւ ծովի ափամերձ ծանծաղուտում նավթի եւ գազի պաշարների օգտագործման գլխավոր թուլատրագրի միջազգային բաց հայտամրցույթ է հայտարարել: