Բաժիններ՝

Մեգան Մարքլն առաջին հադիպմանն է գնացել թագավորական արտոնություններից հրաժարվելուց հետո

Արքայազն Հարրիի կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, առաջին անգամ հանրության մեջ է հայտնվել թագավորական արտոնություններից հրաժարվելուց հետո: Այդ մասին հաղորդել է The Daily Telegraph թերթը:

Հունվարի 14-ին Մարքլն այցելել է կանադական Վանկուվեր քաղաքում գտնվող կանանց ճգնաժամային կենտրոն: «Տեսեք, թե ում հետ ենք մենք այսօր պատիվ ունեցել թեյ խմելու:

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը մեզ հյուր է եկել, որպեսզի քննարկի կանանց վերաբերող կենսականորեն կարեւոր հարցեր»,- պատմել են կենտրոնի ներկայացուցիչները պաշտոնական Facebook-խմբում: Մեկնաբանություններում ցանցի օգտատերերը հիացել են Մարքլի արտաքինով:

«Ինձ դուր է գալիս, որ նա եկել է ամենօրյա հագուստով, այլ ոչ թե, այսպես ասած, «դքսուհու հագուստով»: Նա շատ հասարակ է, այնպիսին, ինչպիսին Հարրին է»,-նշել է յուզեր Լյուսի Հարիսոնը: Ներկայում Մարքլը Կանադայում է ապրում իր ութամսական որդու՝ Արչիի հետ եւ ակտիվորեն զբաղվում է բարեգործությամբ: Նրա ամուսինը՝ Հարրին, գտնվում է Մեծ Բրիտանիայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս