Բաժիններ՝

Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսով հիվանդացած ևս մեկ մարդ է մահացել

Չինաստանի Հուբեյի նահանգի Ուհան քաղաքում, որտեղ նոր տիպի կորոնավիրուս է արձանագրվել, մահացել է դրանով վարակված արդեն երկրորդ մարդը: Դա հետեւում է Առողջապահության հարցերի քաղաքային կոմիտեի հաղորդագրությունից: Քաղաքի իշխանությունները նոր տիպի կորոնավիրուսից առաջին մահացածի մասին հայտնել էին հունվարի 11-ին:

«Այս պահի դրությամբ, քաղաքում արձանագրվել է նոր տիպի կորոնավիրուսով վարակման 41 դեպք, նրանցից 12 մարդ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, հինգ հիվանդ ծանր վիճակում է, երկու մարդ մահացել է, մնացածների վիճակը գնահատվում է՝ կայուն»,- ասված է հայտարարության մեջ:

Երկրորդ հանգուցյալը 69-ամյա տղամարդ է: Նրա հիվանդությունն սկսել է դրսեւորվել դեկտեմբերի 31-ին, հունվարի 4-ին նրա վիճակը վատացել է, 15-ին, չնայած բժիշկների ջանքերին, հիվանդը մահացել է:

Նաեւ տեղեկացվում է, որ 763 հոգուց, որոնք սերտ շփում են ունեցել հիվանդների հետ, 644-ն արդեն հանվել են բժշկական հսկողությունից, եւս 119-ն առաջվա պես գտնվում են բժիշկների հսկողության ներքո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս