Բաժիններ՝

Վրաստանի վարչապետը հրաժարակա՞ն կտա

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, պատասխանելով իր հնարավոր պաշտոնաթողության վերաբերյալ հարցին, լրագրողներին խորհուրդ է տվել չարագացնել իրադարձությունները։

Վերջին ժամանակներս վրացական ԶԼՄ-ներն ակտիվորեն քննարկում են Գախարիայի հնարավոր հրաժարականը, որը վարչապետի պաշտոնն զբաղեցնում է 2019 թվականի սեպտեմբերից:

«Դուք այնքան համառորեն եք հարցնում, միթե ցանկանում եք, որ ես ձեզ սփոյլերություն անեմ: Սպասեք եզրափակիչ սերիային»,- ասել է Գախարիան լրագրողներին:

Տարածված տեղեկատվության համաձայն, վարչապետի պաշտոնի թեկնածուների թվում դիտարկվում են կրթության եւ գիտության նախարար Միխայիլ Չխենկելին եւ խորհրդարանի նախագահ Արչիլ Տալակվաձեն:

Ընդդիմության շրջանում չեն բացառում, որ Գախարիայի աթոռը կարող է զբաղեցնել «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցության հիմնադիր եւ ներկայիս նախագահ Բիձինա Իվանիշվիլին, որն ավելի վաղ արդեն գլխավորել է կառավարությունը, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս