 
                        Ուկրաինական ինքնաթիռի կործանման հարցում անհասկանալի պահեր կան. Իրանի հոգևոր առաջնորդ
 
                                    Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին այն կարծիքին է, որ Թեհրանի մերձակայքում ուկրաինական ինքնաթիռի կործանման հետաքննությունն անհրաժեշտ է շարունակել, քանի որ այդ գործում անհասկանալի պահեր կան: Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել հունվարի 17-ին։
«Ինքնաթիռի հետ կապված միջադեպում անհասկանալի պահեր կան, որոնք հարկավոր է հետաքննել, եւ անհրաժեշտ է կանխել այդօրինակ դեպքերն ապագայում»,-ասել է նա:
Խամենեիի ելույթը հեռարձակել է պետական հեռուստատեսությունը: Նա հավելել է, որ «իրանցիների եւ այլ երկրների ներկայացուցիչների զոհվելը շատ ցավալի միջադեպ է»:
«Ինքնաթիռի աղետը մի իրադարձություն էր, որը բառացիորեն այրեց իմ սիրտը»,-նշել է Իսլամական Հանրապետության ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        