Բաժիններ՝

ԱՄՆ-ը ինքնաթիռ է ուղարկել Ճապոնիա՝ հսկելու միջուկային փորձարկումներից աղտոտումները

Միացյալ Նահանգները Ճապոնիայի Օկինավա կղզում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Քադենա ավիաբազա է ուղարկել WC-135W Constant Phoenix ռադիոտեխնիկական ապահովման ինքնաթիռը, որն ապահովում է միջուկային զենքի փորձարկումների առաջացրած աղտոտումների հայտնաբերումն ու նույնականացումը: Հունվարի 17-ին այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է Aircraft Spots ծառայությունը, որը հետեւում է օդուժի թռիչքներին։

Ինչպես ենթադրում է Yonhap գործակալությունը, այդ ինքնաթիռի Ճապոնիա ժամանումն ԱՄՆ-ի քայլն է միջուկային ոլորտում ԿԺԴՀ-ի գործունեության հսկման ուժեղացման ուղղությամբ՝ Կորեական թերակղզում լարվածության աճի ֆոնին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031