Բաժիններ՝

Մերկելը հունվարի 24-ին այցով կժամանի Թուրքիա

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունվարի 24-ին աշխատանքային այցով կժամանի Թուրքիա, որտեղ Ստամբուլում բանակցություններ կանցկացնի երկրի նախագահ Թայիփ Էրդողանի հետ:

Այդ մասին հունվարի 17-ին Բեռլինում կայացած ճեպազրույցում հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը։
«(Հունվարի 23-ին) Դավոսի (համաժողովին) մասնակցելուց հետո կանցլերը կուղեւորվի Ստամբուլ: Ուրբաթ օրն այնտեղ բանակցություններ կկայանան նախագահ Էրդողանի հետ»,-ասել է նա: Դրանց արդյունքների շուրջ պլանավորված է երկու ղեկավարների մամուլի ասուլիսը:

Մերկելը Գերմանա-թուրքական առեւտրական պալատի հրավերով նաեւ հանդիպում կունենա գործարար շրջանների ներկայացուցիչների հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031