Բաժիններ՝

Զելենսկին պահանջել է գտնել վարչապետի խոսակցությունների ձայնագրման մեղսակիցներին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իրավապահ մարմիններից պահանջում է երկու շաբաթվա ընթացքում բացահայտել վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի, նախարարների եւ Ազգային բանկի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ խոսակցությունների ձայնագրման մեղսակիցներին: Այդ մասին հայտնել է պետության ղեկավարի գրասենյակի մամուլի ծառայությունը:

«Պահանջում եմ, որ երկու շաբաթվա ընթացքում, հնարավորինս շուտ, մենք ձեզ հետ տեղեկատվություն ստանանք՝ ով է կատարել ձայնագրությունները… Գտնել՝ ով է դա արել եւ պարզել տեղի ունեցածը»,-ընդգծել է Զելենսկին: Բացի այդ, նախագահը պահանջել է երկու շաբաթվա ընթացքում անհրաժեշտ միջոցներ մշակել, որպեսզի բացառվեն նմանօրինակ միջադեպերն ապագայում եւ տեխնիկապես ապահովվի տեղեկատվության պաշտպանությունը:

Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հունվարի 17-ի առավոտյան հայտարարել է, որ հրաժարականի դիմում է գրել եւ այն փոխանցել հանրապետության նախագահին: «Ես պաշտոնն ստանձնել եմ՝ կատարելու նախագահի ծրագիրը: Նա ինձ համար անկեղծության եւ օրինավորության օրինակ է: Սակայն որպեսզի փարատվեն նախագահի նկատմամբ մեր հարգանքի ու վստահության բոլոր կասկածները, ես հրաժարականի դիմում եմ գրել եւ փոխանցել նախագահին՝ խորհրդարանին ներկայացնելու իրավունքով»,- գրել է Գոնչարուկը Facebook-ի իր էջում:

«Վերջին օրերին դուք բոլորդ դարձաք այն իրադարձությունների վկաները, որոնք ծավալվել են ցանց արտահոսած ֆայլերի շուրջ, որոնք մոնտաժված են կառավարությունում խորհրդակցությունների ձայնագրությունների հատվածներից: Դրանց բովանդակությունն արհեստականորեն այն պատկերացումն է ստեղծում, որ ես եւ իմ թիմն իբր չենք հարգում նախագահին, որը մեր քաղաքական առաջնորդն է:

Ազդեցության բազմաթիվ խմբերի, որոնք ձգտում են հասու լինել ֆինանսական հոսքերին, ձեռնտու է, որ բանն այդպես ներկայանա: Բայց դա ճշմարիտ չէ»,-ընդգծել է Գոնչարուկը: Ավելի վաղ մի շարք Tdlegram-ալիքներ տարածել են ձայնագրություն, որում մի քանի մարդ քննարկում է նախագահի տնտեսական քաղաքականության վերաբերյալ զեկույցը, ինչպես նաեւ գրիվնայի փոխարժեքի բարձրանալու պատճառներն ու հետեւանքները: Նրանցից մեկը Գոնչարուկի ձայնին նմանվող ձայնով խոսում է տնտեսության բնագավառում նախագահի «պրիմիտիվ» պատկերացումների մասին, իսկ իրեն համարում է «անձեռնհաս տնտեսության մեջ»: Ինչպես պնդվում  , ձայնագրությունն արվել է դեկտեմբերի 16-ին, եւ խորհրդակցությանը, Գոնչարուկից, բացի, մասնակցել են Ազգային բանկի փոխնախագահ Եկատերինա Ռոժկովան, ֆինանսների նախարար Օքսանա Մարկարովան, նախագահի գրասենյակի փոխղեկավար Յուլյա Կովալիվը եւ ուրիշներ: Ավելի ուշ Կովալիվը ժխտել է իր մասնակցությունը խորհրդակցությանը: Նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը հայտնել է, որ տեղեկատվություն չունի տարածված տեսագրության հավաստիության վերաբերյալ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս