«Մեգաֆոն»-ի տնօրենների խորհուրդն ընկերության ֆինանսական տնօրեն Գեւորգ Վերմիշյանին նշանակվել է գործադիր տնօրենի պաշտոնում:
Հոկտեմբերի 25-ին Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունից հայտնել են, որ երկրի մի քանի քաղաքացիներ փորձել են ահաբեկչական գործողություններ իրականացնել Ադրբեջանի տարածքում:
Մարդատար գնացքը զրահափոխադրիչի է բախվել Ֆինլանդիայի Ռաասեպորի քաղաքում. միջադեպի հետեւանքով կան զոհեր ու տուժածներ:
Հայաստանի ռուսական ռազմակայանի տանկային ստորաբաժանման զինծառայողները ուսուցման 2017 թվականի ամառային շրջանի ամփոփիչ ստուգարքի շրջանակներում պայմանական հակառակորդին ոչնչացրել են «տանկային մենամարտում»:
Կատալոնիայի Ժեներալիտետի ղեկավար Կառլես Պուչդեմոնը հանդիպում է անցկացրել կառավարության խորհրդականների, ինչպես նաեւ այն կուսակցությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք հանդես են գալիս ինքնիշխանության օգտին, քննարկվել է ինքնավարության հնարավոր պատասխանը Իսպանիայի Սահմանադրության 155-րդ հոդվածը կիրառելու Մադրիդի որոշմանը, որը կարող է կասեցնել հանրակցության ինքնավար կարգավիճակը:
Բրազիլիայի խորհրդարանի ստորին պալատը հոկտեմբերի 25-ին դեմ է քվեարկել երկրի նախագահ Միշել Տեմերի նկատմամբ հետաքննություն սկսելուն, որին կասկածում են հանցավոր խմբավորման կազմակերպման եւ արդարադատությանը խոչընդոտելու մեջ:
Իրաքի կառավարական ուժերը հոկտեմբերի 26-ին հարձակում են ծավալել երկրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին պատվարի վրա:
ԿԺԴՀ-ի միջուկային խնդիրն ավելի դյուրին կլիներ լուծել, եթե ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ ավելի լավ հարաբերություններ լինեին:
Ստամբուլի դատարանը որոշում է կայացրել ազատ արձակել դեռևս հուլիսին ձերբակալված, ապա կալանավորված 8 իրավապաշտպաններին, ովքեր մեղադրվում են «զինված հանցախմբին օգնելու», «ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» մեջ:
Արմեն Ջիգարխանյանի թատրոնն աշխատում է սովորական ռեժիմով: Հոկտեմբերի 26-ին ցուցադրվելու է «Մեզ սպասում են հեռու հեռվում, ոչ այստեղ» ներկայացումը:
Կիեւի «Էսպրեսսո» հեռուստաալիքի շենքի մոտ տեղի իրականացված պայթյունը որակվել է որպես ահաբեկչություն, դրա հետաքննությամբ զբաղվում է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈՒԱԾ):
Նախագահ Սերժ Սարգսյանը Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում հոկտեմբերի 24-ին հանդես է եկել դասախոսությամբ, որտեղ, ի թիվս մի շարք կարևոր թեմաների, անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտությանը: Այս համատեքստում կարևոր է առանձնացնել մի քանի էական շեշտադրում՝ կապված թե՛ Արցախի բնակչության անվտանգության, թե՛ բանակցային գործընթացի ու այդ գործընթացում հայկական կողմերի դիրքորոշման հետ:
Tesla-ն առաջին արևմտյան ավտոարտադրող ընկերությունն է, որին հաջողվել է Շանհայի ազատ առևտրի գոտում էլեկտրամոբիլների արտադրության նոր գործարան հիմնելու բացառիկ համաձայնություն ձեռք բերել:
ԱՄՆ-ը չի շտապում պատերազմ սկսել ԿԺԴՀ-ի դեմ, որպեսզի զսպի Փենյանի միջուկային հավակնությունները:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ՝ հստակեցնելու հաջորդ հանդիպման օրը, որն ակնկալվում է առաջիկա շաբաթներին:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հոկտեմբերի 25-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Միացյալ Նահանգները Հայաստանի բարեկամն է, որը վերջին քարորդ դարի ընթացքում անընդմեջ աջակցել է հայկական նորանկախ հանրապետությանը: Այս մասին Միացյալ Նահանգների Կոնգրեսում անցած հայ-ամերիկյան բարեկամությանը նվիրված երեկոյի ընթացքում հայտարարել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը.
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնության վարչապետ Մեդվեդևի՝ Հայաստան այցի ընթացքում խոսվեց գրեթե ամեն ինչից, միայն թե ոչ ներդրումներից: Մի բան, որն ամենից ավելի է անհրաժեշտ Հայաստանին, ընդ որում նաև ոլորտներում, որտեղ սեփականատեր են կամ հավատարմագրային կառավարիչ են ռուսական պետական կորպորացիաները, բայց այդ հանգամանքը ոչ միայն չի բերում այդ ոլորտների զարգացման, այլ հանգեցնում է նույնիսկ կոռուպցիոն ռիսկերի խորացման ու ճգնաժամի»:
ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգից Էյլա Քեմփբելն ինքնատիպ ձեւով է նշել իր ծննդյան 94-ամյակը:
ԱՄՆ-ի վիրաբույժները հայտարարել են ընդհանուր գլխով եւ գանգով սիամական երկվորյակներին առանձնացնելու բացառիկ վիրահատության հաջող ավարտի մասին:
Ձիարշավներում Եղիսաբեթ Երկրորդին պատկանող նժույգների հաղթանակները վերջին երեք տասնամյակների ընթացքում 6,7 մլն ֆունտ ստեռլինգ (8,8 մլն դոլար) մրցանակային գումար են բերել Մեծ Բրիտանիայի միապետին:
«Ես լավատես եմ` եթե ԵՄ-ն, ԵՄ անդամ երկրներն իրենց առավելագույնն են անում, ուստի կարծում եմ, որ համաձայնագիրը կստորագրվի կամ գագաթաժողովի ընթացքում, կամ դրան մոտ օրերին: Եթե ոչ, ապա վստահ եմ, որ համաձայնագիրը կստորագրվի դրանից անմիջապես հետո»:
38-ամյա բրիտանացի Թոմ Մորգանը Հարավաֆրիկյան Հանրապետության վրայով թռել է ծալովի բազկաթոռով, որը կապված էր հելիումով լցված փուչիկներին:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիﬕր Պուտինը բանակցություններ են վարել Մոսկվայում:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը (նստավայրը Անթիլիաս, Լիբանան) 2015 թ. ապրիլի 25-ին դատական հայց ներկայացրեց Թուրքիայի կառավարության դեմ՝ ձգտելով վերադարձնել իր պատմական նստավայրը Սիսում (ներկայումս Ադանայի նահանգի Կոզան շրջանում), որը բռնագրավվել էր 1921 թվականին:
Կոլումբիայի իշխանությունները տարեսկզբից բռնագրավել են 337 տոննա կոկաին:
«Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացները միտում ունեն ավելի սրվելու, քանի որ պայքարը սրվում է Սիրիայում։ Սա նշանակում է, որ Մերձավոր Արևելքը Հայաստանի համար շարունակում է մնալ վտանգ, և այդ վտանգը կարող է ավելի ուժեղանալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։
«Հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը մեզ պատիվ չի բերում, ռուսերեն ասած՝ «զապադլո» է, բայց անհրաժեշտություն է։ Մենք ենք մեղավոր, որ այդ իրավիճակում ենք հայտնվել, որ ՌԴ-ի կարիքն ունենք ոչ միայն՝ որպես զենքի շուկա, այլ նաև նրանց զինվորական ուժի կարիքն ունենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը։
Ավստրիայի ոստիկանությունը հոկտեմբերի 25-ին ձերբակալել է ենթադրյալ պակիստանցի սերիական քիլլերի, որի հաշվին 70 սպանություն կա:
Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը ձիով շրջել է Աշգաբադում եւ դիտել շինարարական օբյեկտները: