Բաժիններ՝

«Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան ոչինչ չեն անում: Նրանք ծառայում են ԱՄՆ-ի շահերին, նրանք խամաճիկներ են». Ալի Խամենեի

Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեին հայտարարել է, որԳործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) մասնակից եվրոպական երեք երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան, ԱՄՆ-ի «խամաճիկներն» են, որոնք վստահություն չեն ներշնչում։

«Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան ոչինչ չեն անում: Նրանք ծառայում են ԱՄՆ-ի շահերին, նրանք խամաճիկներ են»,-հայտարարել է Խամենեին՝ հարյուրավոր ինացիների առջեւ ելույթ ունենալով ուրբաթօրյա աղոթքի ընթացքում, որը նա առաջին անգամ է անցկացրել ութ տարվա ընթացքում: Գերագույն ղեկավարն ընդգծել է, որ այդ երկրների հայտարարությունները մերկապարանոց են: Նա հավելել է, որ եվրոպացիներին «չի հաջողվի ծնկի բերել իրանական ազգին»:

Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան հունվարի 14-ին հայտարարել են, որ գործարկում են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում վեճերի կարգավորման մեխանիզմը:

«Հաշվի առնելով Իրանի գործողությունները՝ մեզ այլ ընտրություն չի մնում, քան պաշտոնապես հայտնել մեր անհանգստությունն այն բանից, որ Իրանը չի կատարում իր հանձնառությունները ԳՀՀԾ-ի շրջանակում, եւ այդ հարցը հանձնել Համատեղ հանձնաժողովին Վեճերի լուծման մեխանիզմի շրջանակում՝ ԳՀՀԾ-ի 36-րդ հոդվածին համապատասխան»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Լոնդոնը, Փարիզը եւ Բեռլինը իրանական միջուկային գործարքի «մնացորդները ծախեցին» եվրոպական ավտոմոբիլների վրա մաքսատուրքեր չսահմանելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խոստման դիմաց: ԱԳ նախարարն այսպես է մեկնաբանել The Washington Post թերթի համապատասխան հրապարակումը: Նա ռազմավարական սխալ է համարել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրականացման շրջանակում վեճերի կարգավորման մեխանիզմի գործարկման որոշումը: «Վեճերի կարգավորման մեխանիզմի գործարկման եվրոպացիների գործողություններն իրավաբանորեն հիմնավորված չեն եւ քաղաքական առումով ռազմավարական սխալ են»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս