Ավստրալիայի իշխանությունները լրացուցիչ ավելի քան 40 մլն դոլար կտրամադրեն հրդեհներից տուժածներին
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտնել է անտառային հրդեհների հետեւանքով տուժածների համար պետական օժանդակության լրացուցիչ միջոցների մասին: Կառավարության ղեկավարի համապատասխան հայտարարությունը հունվարի 15-ին հրապարակվել է նրա պաշտոնական կայքում:
«Ավելի քան 58 միլիոն ավստրալական դոլարի (40 միլիոն ամերիկյան դոլարի) չափով ֆինանսավորման լրացուցիչ փաթեթը խթան կդառնա անտառային հրդեհների հետեւանքով տուժած քաղաքների եւ համայնքների համար: Մենք հուսով ենք, որ այս օժանդակումը տասնյակ հազարավոր մարդկանց կօգնի (…) դիմանալու առաջիկա օրերին ու շաբաթներին»,- ասված է վարչապետի հայտարարության մեջ:
Փաթեթի շրջանակում շուրջ 40 միլիոն ավստրալական դոլար (27,5 միլիոն ամերիկյան դոլար) կուղղորդվի մի շարք քաղաքներ եւ ավաններ, որոնցով անցել են հրդեհները, որպես արտակարգ նյութական օգնություն: Նաեւ փաթեթում նախատեսված են լրացուցիչ վճարներ երեխաներով 20 հազար ընտանիքների համար, որոնք 400-ական ավստրալական դոլար (275,8 ամերիկյան դոլար) կստանան մինչեւ 16 տարեկան յուրաքանչյուր երեխայի համար, որը նյութական օգնության իրավունք ունի տարերային աղետի հետեւանքով տուժածների օժանդակության կառավարական ծրագրի շրջանակում:
Ավստրալիայի արեւելյան ծովեզերքին ընդգրուն անտառային հրդեհներն սկսել են անցյալ տարվա հոկտեմբերի կեսերին: Կրակի ճարկ են դարձել զգալի տարածքներ մայր ցամաքի հրարավ – արեւելքի Նոր Հարավային Ուելսի եւ Վիկտորիայի նահանգներում, ինչպես նաեւ մի շարք շրջաններ երկրի հարավում: Այս պահին հրդեհների հետեւանքով մայր ցամաքում ոչնչացված է ավելի քան 8,5 միլիոն հեկտար անտառ, շուրջ 3 հազար բնակելի տուն եւ ավելի քան 4 հազար վարչական եւ տնտեսական շինություն: 2019 թվականի հոկտեմբերից ի վեր կրակից զոհվել է 27 մարդ, այդ թվում չորս հրշեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: