Բաժիններ՝

Էմու թռչունները լցվել են Ավստրալիայի արևմուտքի Նաննապ ոչ մեծ քաղաքը

Էմու թռչունները լցվել են Ավստրալիայի Նաննապ ոչ մեծ քաղաքը երկրի արեւմուտքում: Դրանք ավերում են այգիներն ու բանջարանոցները, բաց տներից տանում են կերակուրը եւ աղմկալից կռիվներ սարքում միմյանց միջեւ: Այդ մասին հայտնել է Nine News հեռուստաալիքը:

Շուրջ 40 կիլոգրամ քաշով թռչունների երամը Նաննապի արվարձանում բնակություն է հաստատել բավականին վաղուց: Անցյալ տարվա կեսերից քաղաքում սկսել են հայտնվել առանձին Էմուներ, իսկ վերջին շաբաթներին, ինչպես երեւում է, որոշել է այնտեղ տեղափոխվել ամբողջ երամը:

«Պարզ չէ, թե ինչն է Էմուներին քաղաք բերել: Հավանաբար, թռչունները պարզապես հասկացել են, որ այստեղ միշտ էլ կարելի է կեր գտնել, առանձնապես հիմա, երբ քաղաքացիների այգիներում հասունանում են մրգերը: Դրանք խժռում են բոլոր պտուղները, որոնց կարողանում են հասնել»,- Nine News-ին պատմել է քաղաքային խորհրդի նախագահ Թոնի Դինը:

Քաղաքի բնակչության թիվն ընդամենը 1,3 հազար է: Նրանց կեսն իշխանություններից պահանջում է մի բան ձեռնարկել՝ թռչուններին քշելու համար: Արձագանքելով գանգանտներին՝ տեղական իշխանությունները հրապարակել են հուշաթերթ, որում առաջարկել են Էմուներին մասնավոր հողամասերից քշել բարձր ճիչերով կամ էլ ջրելով ճկափողերով: Թռչունների պաշտպանները հանձնարարականների հեղինակներին անմիջապես մեղադրել են կենդանիների նկաիմամբ դաժան վերաբերմունքի խրախուսման մեջ:

Էմուները տարածված են Ավստրալիայի մեծ մասում, բացառությամբ խտաբնակ շրջանների, անտառների ու չորային գոտների: Չափահաս թռչունի հասակը կարող է հասնել 190 սանտիմետրի, իսկ առանձին առանձնյակների քաշը՝ 55 կիլոգրամի: Էմուն ունակ է վազել ժամում մինչեւ 50 կիլոմետր արագությամբ, կարողանում է լողալ, ունի սուր տեսողություն եւ գերազանց լսողություն: Վայրի բնության մեջ այդ թռչունների կյանքի տեւողությունը կազմում է 10-ից մինչեւ 20 տարի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս