Բաժիններ՝

Հինգ պետություն Իրանից փոխհատուցում է պահանջում ուկրաինական ինքնաթիռի խոցման համար

Կանադան, Աֆղանստանը, Մեծ Բրիտանիան, Շվեդիան և Ուկրաինան Իրանից պահանջում են փոխհատուցում՝ ուկրաինական ինքնաթիռի ոչնչացման համար: Այդ մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը՝ Լոնդոնում այդ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքները ներկայացնելիս:

«Իրանը պետք է փոխհատուցում վճարի»,- Շամպանի խոսքն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ նա հայտնել էր, որ նշված պետությունները ստեղծել են հատուկ խումբ, որը պետք է օպերատիվ կերպով զոհերի հարազատներին փոխանցի ողբերգության պատճառների մասին տեղեկատվություն և զբաղվի նրանց անհրաժեշտ օգնության ապահովմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031