Բաժիններ՝

Ճապոնիայում դատարանը կարգադրել է կանգնեցնել «Իկատա» ատոմակայանի ռեակտորը

Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքի բարձրագույն ատյանի դատարանը հունվարի 17-ին Shikoku Electric Power ընկերությանը կարգադրել է կանգնեցնել է հիմեի պրեֆեկտուրայում «Իկատա» ատոմակայանի երրորդ ռեակտորի աշխատանքը: Այդ մասին ասված է դատական ատյանի տարածված վճռում։

Այդպիսով դատարանը բավարարել է տեղի մի քանի բնակիչների հայցը, որոնք պնդում էին, որ անվտանգության հաստատված ստանդարտները հաշվի չեն առնում այն ռիսկերը, որոնք առաջանում են երկրաշարժերի եւ հրաբուխների ժայթքումների ժամանակ: Մասնավորապես, խոսքը վերաբերում է ատոմակայանից 130 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ասո հրաբխի հնարավոր ժայթքմանը:

«Իկատա» ատոմակայանի երրորդ ռեակտորն իր աշխատանքը վերսկսել է 2018 թվականի հոկտեմբերին: Այդ կայանը միակն է Սիկոկուում՝ Ճապոնիայի չորս գլխավոր կղզիներից ամենափոքրում, գտնվողներից:

Մինչեւ 2011 թվականին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի ունեցած վթարը Ճապոնիայի էներգահաշվեկշռում ատոմային կայաններին բաժին էր ընկնում 30 տոկոս: Այժմ Ճապոնիայում աշխատում է ութ ռեակտոր հինգ կայաններում, իսկ կառավարությունը մտադիր է մոտ ապագայում շարունակել ատոմակայանների մասնակի վերագործարկման քաղաքականությունը, հողորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս