Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: Մեդվեդևին օդանավակայանում դիմավորեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Հայաստանը նոյեմբերի 22-ին կհյուրընկալի «Քրիստոնյաների և այլ կրոնական խմբերի դեմ ատելության հողի վրա հանցագործությունների հակազդեցություն և կանխարգելում» ԵԱՀԿ համաժողովը:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ Միջերկրածովյան համաժողովին:
Պաշտոնական Բաքուն Պալերմոյում տեղի ունեցող ԵԱՀԿ Միջերկրածովյան համաժողովի հարթակից, որը որևէ առնչություն չունի ղարաբաղյան հակամարտության հետ, հանդես է եկել անհարկի հայտարարություններով՝ փորձելով ներկաների ուշադրությունը շեղել Ադրբեջանում մարդու իրավունքների զանգվածային խախտումներից:
Հունաստանի Հին Օլիմպիայում կայացել է 2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի կրակը վառելու հանդիսավոր արարողությունը, Օլիմպիադա, որը տեղի է ունենալու Կորեայի Հանրապետության Փենչհան քաղաքում։
Թուրքիայում առաջին հասարակաց տները բացվել են 19-րդ դարի վերջերին: Մասնավորապես դրանք բացվել են ղրիմյան պատերազմի տարիներին (1853-1856թթ)` զինվորների «սեռական պահանջները բավարարելու համար»:
ՌԴ նախագահի պաշտոնին հավակնող լրագրողուհի Քսենիա Սոբչակի նախընտրական շտաբի ղեկավար է դարձել մեդիա-մենեջեր Իգոր Մալաշենկոն՝ ՆՏՎ-ի հիմնադիրներից մեկը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Հայտնի է դարձել, թե ինչ հիմքով է հոկտեմբերի 18-ին Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում ձերբակալվել թուրք հայտնի գործարար Օսման Քավալան:
Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը հայտարարել է, որ չի հավակնում պրոֆեսիոնալ քաղաքական գործչի դերին, բայց ցանկանում է մասնակցել 2018 թվականի նախագահական ընտրություններին, որպեսզի լսելի դարձնի իր սերնդի ձայնը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
«Ռազմավարական առումով ԵԱՀԿ Մինսկի խմբի որևէ անդամ չի փոխվել. բոլոր խաղացողները հետևում են այն որոշմանը, որն ընդունված է եղել ԵԽ-ի կողմից դեռ 1991թ. դեկտեմբերին. այն է՝ ճանաչել բոլոր նախկին սովետական հանրապետությունները սովետական սահմաններում, և դրանից են բխեցնում այդ բոլոր սկզբունքների կիրառումը՝ լինի դա տարածքների ամբողջականություն, ինքնորոշման իրավունք, թե անվտանգություն»:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն բացառել է երկրում վաղաժամկետ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների անցկացման հնարավորությունը, ինչին ձգտում է հասնել ընդդիմությունը։
Ճապոնիայում մոլեգնել է «Լան» հզոր թայֆունը:
Առաջնագծում այս պահին որոշակի լարվածություն կա:
Քրդական զինված կազմավորումների եւ իրաքյան աշխարհազորի ջոկատների միջեւ հոկտեմբերի 24-ի առավոտյան մարտեր են ծավալվել իրաքա-սիրիական սահմանում:
Թատրոնի եւ կինոյի նշանավոր դերասան Արմեն Ջիգարխանյանը շարունակում է մնալ հիվանդանոցում, նա իրեն լավ է զգում:
Իսպանիայի կառավարությունը կարող է ուժ կիրառել Կատալոնիայում կարգի վերականգնման համար, եթե ինքնավարության անկախության կողմնակիցներն ընդդիմանան տարածաշրջանի իրադրության կարգավորմանն ուղղված միջոցառումներին:
Մեքսիկայից ժամանած պատգամավորներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն ու Կառլոս Էռնանդես Միրոնն այցելել են Արցախի Հանրապետություն:
Պաշտոնական Բաքուն ամերիկյան հեղինակավոր CNN հեռուստաընկերության հաղորդավար, ամերիկացի շեֆ-խոհարար Էնթոնի Բուրդենին Արցախ այցելելու պատճառով կներառի «սև ցուցակում»:
Թուրքական «Sabah» թերթի սյունակագիր Մևլութ Թեզելն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի ժամանակ ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի երկրպագուների ցուցադրած պաստառին:
ՄԱԿ-ի դերը աճող սպառնալիքների ֆոնին կարեւոր է մնում, ինչպես երբեք, բայց նրա ներուժը դեռ պետք է իրագործվի:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը հոկտեմբերի 25-ին, Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Հադրութի շրջանի հարավարևելյան ուղղությամբ։
Սիրիայում զինվորականները Ռուսաստանի օդուժի աջակցությամբ «Իսլամական պետության» ահաբեկիչների զենքի ու զրահատեխնիկայի խոշոր պահեստ են գրավել երկրի արեւելքի Մեյադին քաղաքում։
Շարունակելով աչք փակել Կատալոնիայի խնդրի վրա՝ Եվրամիությունը կարող է վերածվել «դատարկ կարկասի»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 26-ին լրանում է ԱՄՆ Կոնգրեսի նշանակած վերջնաժամկետը, որով սահմանվում է մի շարք գաղտնի փաստաթղթերի պահպանման կարգը։ Ըստ այդմ, ԱՄՆ նախագահը կա՛մ պետք է թույլատրի դրանց հրապարակումը, կա՛մ երկարացնի գաղտնիության ժամկետը: ԱՄՆ նախկին նախագահները մշտապես երկարացրել են այդ ժամկետը, բայց չի բացառվում, որ հիմա Դոնալդ Թրամփը խախտի նախագահական ավանդույթներից հերթականը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կոչ է արել Իրաքին ու Քրդստանին՝ երկխոսել հակամարտության լուծման համար:
«Saqinform» տեղեկատվական-վերլուծական գործակալությունը անդրադարձել է Վրաստանում ՀՀ դեսպանության շուրջ ստեղծված իրավիճակին:
Միավորված ազգերի կազմակերպությունը հոկտեմբերի 24-ին նշում է ՄԱԿ-ի օրը՝ 1945 թվականին իր Կանոնադրության ուժի մեջ մտնելու տարեդարձին նվիրված ամսաթիվը։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդի աշխատանքն այնքան կարեւոր է, որ առանձին հաստիք է պահանջում: «Ամերիկայի Ձայն»-ին այս մասին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախկին համանախագահ դեսպան Քերի Քավանոն՝ մեկնաբանելով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Բոբ Քորքերի կողմից հրապարակված պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի նամակը:
Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպելուց հետո հայտարարել է հրաժարական տալու մասին:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 25-ին Երեւանում կմեկնարկի Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցելու համար Հայաստան է ժամանելու նաեւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը»: