Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն Իտալիայում բացել է դաշինքի անօդաչու ավիահետախուզության առաջին համակարգը

ՆԱՏՕ-ն Իտալիայի Սիգոնելլա ավիաբազայում բացել է դաշինքի անօդաչու օդային հետախուզության առաջին համակարգը (Alliance Ground Surveillance, AGS): Հունվարի 17-ին այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ Սիցիլիա կղզում համակարգի բացման պաշտոնական արարողությանը։

«Մեք հավաքվել ենք այստեղ, որպեսզի ողջունենք (ԱՄՆ-ից) Երկրի մակերեւույթի հսկման առաջին երկու անօդաչուների (RQ-4D “Phoenix”) ժամանումը,- հայտարարել է նա:- Համակարգը օպերացիոն պատրաստության վիճակում կլինի մի քանի ամիս անց, եւս երեք դրոն կժամանի մինչեւ տարեվերջ: Այն թույլ կտա հսկել դաշինքի ամբողջ տարածքը նաեւ դրա սահմաններից դուրս՝ Արկտիկայից մինչեւ Սահել, Ատլանտիկայից մինչեւ Արեւելյան Եվրոպա», հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031