Պետություններն ու ընկերությունները անբավարար ջանքեր են գործադրում Փարիզի համաձայնագրի շրջանակներում կլիմայի փոփոխությունների դեմ պայքարելու համար:
Կատալոնիայի կառավարությունը փորձեց օգտագործել Մադրիդի հետ երկխոսության կարգավորման բոլոր հնարավորությունները, սակայն, գիտակցելով դրա անհնարինությունը, հարկադրված էր անկախություն հռչակել:
Պակիստանի ոստիկանությունը ձերբակալել է այն կնոջը, որը երկրի հյուսիս-արեւելքի Փենջաբի նահանգում թունավորված կաթի միջոցով սպանել է իր ամուսնուն ու եւս 14 մարդու:
Կատալոնիայի ժեներալիտետի (կառավարության), դրա ղեկավարի եւ փոխնախագահի վեբ-կայքերը դադարել են աշխատել: govern.cat, president.cat եւ vicepresident.cat առաքումներով անցնելու փորձ անելիս բրաուզերը սխալ է տալիս՝ հայտնելով, թե «սերվերը չի գտնվել»։
Իրանն ավարտել է Աստարա-Աստարա (քաղաքներ Ադրբեջանում և Իրանում) երկաթուղու կառուցման աշխատանքները, որի արդյունքում միմյանց են կապվել երկու երկրների՝ 2225 կմ երկարությամբ երկաթգծերը:
Թուրքիայի Ադանա քաղաքում բնակվող 32-ամյա Գ. Ս.-ն կալանավորվել է սոցիալական ցանցում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու հիմնավորմամբ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թեհրան իր այցի ընթացքում հանդիպում կունենա Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Խամենեիի հետ:
Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի առաջիկա անելիքների հետ կապված որոշ հստակեցումներ կլինեն այսօր՝ հոկտեմբերի 31-ի երեկոյան:
Հոկտեմբերի 29-ին անհայտ հանգամանքներում մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, Սալյանի շրջանի Քուր Ղարագաշլը գյուղի բնակիչ Մյովլանով Փերվին Ակիֆ օղլուն (Mövlanov Pərvin Akif oğlu):Այս մասին ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքին հայտնել են համագյուղացիները:
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին վերստին մաֆիայի հետ կապերի շուրջ հետաքննության ֆիգուրանտ է դարձել:
Խորհրդային Միության կողմից «բաժանիր, որ տիրես» քաղաքականության պատճառով ԽՍՀՄ փլուզումը վիճարկելի տարածքներում կործանարար պատերազմների պատճառ դարձավ: Հետխորհրդային տարածքում ամենաերկարատև խնդիրն առաջացավ Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Լեռնային Ղարաբաղի/Արցախի շուրջ:
Իրաքի դաշնային կառավարությունը հսկողություն է հաստատել Թուրքիայի եւ Իրաքյան Քրդստանի սահմանի «Իբրահիմ- Հալիլ» անցակետի վրա:
Կատալոնիայի կառավարության մոտավորապես կեսը չի ճանաչում պաշտոններից իրենց հեռացնելու վերաբերյալ Մադրիդի որոշումը եւ մնում են տարածաշրջանի «միակ օրինական ղեկավարները»:
Falcon 9 հրթիռի առաջին աստիճանը բռնկվել է Of Course I Still Love You ծովային հարթակի վրա վայրէջքից անմիջապես հետո:
Պաշտոնական Բաքուն բողոքի նոտա է հղել Մեքսիկայի Միացյալ Նահանգներին՝ կապված մեքսիկացի պատգամավորների կողմից Արցախի Հանրապետություն կատարած այցի հետ:
ԿԺԴՀ-ն մշակել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են հասնել Եվրոպայի երկրների տարածք:
Ճապոնացի Տակահիրո Շիրայիշին ձերբակալվել է այն բանից հետո, երբ նրա բնակարանում հայտնաբերվել են ինը մարդու մարմնամասեր, ներառյալ երկու գլուխ:
Սիրիայում ներքին վերաբնակների թիվը կրճատվում է իրենց տներ վերադարձողների թվաքանակի համեմատ, սակայն մարդկանց փախուստի տեմպերը բարձր են մնում:
Ռուսաստանը չի բացառում առաջիկայում Վրաստանի հետ փոխադարձ հիման վրա անայցագիր ռեժիմի սահմանման հնարավորությունը:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հոկտեմբերի 30-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
«Կիեւյան պատկերասրահ» ազգային թանգարանը երկարացրել է Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված «Հանճարը եւ ծովը:
Սպիտակ տան հարավային մարգագետնում տեղի է ունեցել ընդունելություն սկսվող Հելոուինի կապակցությամբ. ԱՄՆ-ի նախագահը եւ առաջին տիկինը քաղցրավենիք են բաժանել հարյուրավոր երեխաների, որոնք տոնի էին եկել ամենաբազմազան զգեստներով։
Կիեւի մարզում անհայտ անձինք գնդակոծել են այն ավտոմեքենան, որտեղ գտնվում էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձի մեջ մեղադրվող Ադամ Օսմաեւը եւ նրա կինը՝ Ամինա Օկուեւան:
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակագրությունը, որը հրապարակել է կազմակերպությունը, տրամադրել էր Պետդեպարտամենտը:
Միացյալ Նահանգներն աշխատում է Սիրիայում ապաէսկալացման նոր գոտիների ստեղծման վրա
Արմեն Ջիգարխանյանի կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան փախել է Ռուսաստանից: Այդ մասին հոկտեմբերի 30-ին Անդրեյ Մալախովի «Ուղիղ եթեր» թոկ-շոուի եթերում հայտարարել է նրա ներկակայացուցիչ Էլինա Մազուրը:
Կատալոնիայի ղեկավարի պաշտոնից հեռացված Կառլես Պուչդեմոնը հոկտեմբերի 30-ից գտնվում է Բելգիայում, բայց այդ երկրում քաղաքական ապաստան խնդրելու մտադրություն չունի:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ցավոտ լուծում է լինելու Արցախի հարցում: Չի կարող առանց փոխզիջումների լուծում լինել»,- օրերս հայտարարել էր Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ քաղաքական դպրոցում խոսելով ԼՂ խնդրի մասին:
Չինաստանի Ցզյանսուի նահանգի Յանչեն քաղաքում խանութ ներխուժած գոմեշը ավերել է ապրանքներով լի դարակները եւ վիրավորել վեց այցելուների:
Հազարավոր ամերիկացիներ են իրենց ցավակցությունն ու կարեկցանքը հայտնում Դենվերի կենդանաբանական այգում Ռուսաստանից բերված ամուրյան վարգի սատկելու կապակցությամբ։