Բաժիններ՝

Ինդոնեզիայում երկու կղզի է ջրի տակն անցել

Ինդոնեզիայի Հարավային Սումատրա նահանգի կազմի մեջ մտնող երկու անմարդաբնակ կղզի ջրի տակն է անցել ծովի մակարդակի բարձրանալու պատճառով, ինչը պայմանավորված է կլիմայի փոփոխմամբ: Այդ մասին հայտնել է Jakarta Post թերթը՝ վկայակոչելով շրջակա միջավայրի ինդոնեզական ֆորումի հայտարարությունը։

Ֆորումի հայտարարության համաձայն՝ Բետետ եւ Գունդուլ ոչ մեծ անմարդաբնակ կղզիները ջրի տակն են անցել՝ հայտնվելով ծովի մակարդակից համապատասխանաբար 1 եւ 3 մետր ցածր նշագծին: Նշվում է, որ Բետետը Բերբակ-Սեմբիլանգ ազգային բնայգու բաղկացուցիչ մասն էր:

Տեղեկացվում է, որ եւս չորս ինդոնեզական կղզի կարող է անհետանալ, եթե ջանքեր չգործադրվեն «օվկիանոսի մակարդակի բարձրանալու դեմ պայքարում», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս