
ԱՀԿ-ում մարդկանց կոչ են արել սովորելու ապրել կորոնավիրուսի հետ, այլ ոչ թե ապավինել պատվաստանյութերին

Կորոնավիրուսի նկատմամբ հաղթանակը տեղի կունենա ոչ այն պահին, երբ բնակչության համատարած պատվաստում կատարվի, այլ երբ մարդիկ սովորեն ապրել վիրուսի հետ: Սեպտեմբերի 1-ին այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն Sky News հեռուստաալիքի եթերում:
«Եկեք բացասականորեն չտրամադրվենք. (համավարակի) վերջը կգա, իսկ օրը, երբ հաղթենք համավարակը, պատադիր չէ, որ կապված լինի պատվաստանյութի հետ, դա տեղի կունենա, երբ մենք սովորենք ապրել համավարակի հետ, իսկ դա կարող է լինել վաղը»,- ասել է Կրյուգեն:
«Մենք պետք է սովորենք, թե ինչպես ապրենք վիրուսի հետ, եւ երկու հանգամանք արտակարգ կերեւոր են. կառավարությունները պետք է ստանձնեն ակտիվ ղեկավարող դեր, իսկ մարդիկ՝ պահպանեն (սահմանափակիչ) միջոցները»,- հավելել է ԱՀԿ-ի ներկայացուցիչը՝ արտահայտվելով դիմակներ կրելու օգտին եւ մարդկանց զանգվածային հավաքույթների դեմ:
Կրյուգեն լավ նորություն է համարել, որ աշխարհն այժմ ավելի պատրաստ է կորոնավիրուսին, քան 2020 թվականի փետրվարին, երբ վարակման եւ մահերի թիվն սկսել էր ակտիվորեն աճել տարբեր երկրներում, ինչի հետեւանքով ԱՀԿ-ն հայտարարեց համավարակ սկսվելու մասին: Ըստ որում Կրյուգեն խոստովանել է, որ «հոկտեմբերի սկզբից մինչեւ նոյեմբերի վերջը մենք վերստին կարող ենք հոսպիտալացումների եւ մահացության առավելակետ տեսնել: Մենք չենք կարող բացառել տեղային կարանտինների եւ դպրոցների տեղային փակումների սահմանումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: